• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արշավ դեպի Ուրցաձորի Սուրբ Հովհաննես Կարապետի վանք

Կիրակի օրը` սեպտեմբերի 15-ին, «Խոնարհված եկեղեցիներ» նախագծի շրջանակում իրականացնում ենք քայլարշավ՝ մոտ 5կմ, դեպի սբ. Կարապետ (Արարատի մարզ): Այս արշավը հիմք կդնի նոր նախագծի մեկնարկին ՝ «Խոնարհված գյուղեր»: Սբ. Կարապետի ճանապարհին՝ սբ. Երրորդություն մատուռի և անունով անհայտ «խոնարհված» եկեղեցու մոտ է գտնվում Զնջռլու գյուղի բնակատեղին, որն ունի հետաքրքիր պատմություն և մատուռի պատին պատկերված է գյուղի հիմնադիր տոհմի տոհմածառը: Բոլոր ցանկացող դասավանդողները գրանցվեն այստեղ (կայքում՝ մեկնաբանությունների բաժնում) կամ դիմեն Ի. Ջանազյանին, հեռ. 093361676: