• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կոմիտասյան օրերին ընդառաջ

Սկսելով մեր փորձառության 2-րդ փուլը ՄՍԿՀ-ում՝ մենք բաժանվեցինք խմբերի, ստացանք հանձնարարություններև առանց ժամանակ կորցնելու սկսեցինք աշխատել: Այս անգամ նույնպես երաժշտության խմբում ենք: Քանի որ կրթահամալիրում շուտով կոմիտասյան օրեր են, մենք էլ միացանք սովորողներին, սկսեցինք ավելի մանրամասն ուսումնասիրել վարդապետի կյանքը, ունկնդրել նրա ստեղծագործությունները:

Մեզ հանձնարարված էր գտնել Կոմիտասի մեներգերը, դրանց կատարումները:

Կոմիտասի ստեղծագործական ժառանգության մեջ մեներգերը կարևոր տեղ են գրավում: Դրանք մշտապես եղել են Կոմիտասի ուշադրության կենտրոնում: Հիմքում բուն ժողովրդական մեղեդիներն են: 

«Հայ ժողովրդական երգերը դաշնակելուց առաջ պետք է քաջ հմուտ լինել հայ ժողովրդի պատմական, բնական և ազգային պայմաններին, եղանակի կազմությանը, ոգուն, ոճին, բառերի իմաստին, մեր ժողովրդական տաղաչափության, ժողովրդի երգեցողության ու արտասանության հանգամանքներին և էլի մի շարք այլ բաների, ապա ձեռնարկել դաշնակելու և հրատարակելու, հակառակ դեպքում միշտ թերի կողմ կմնա»: Կոմիտաս

Ըստ թեմատիկ առանձնահատկությունների`մեներգերի շարքում կան քնարական, աշխատանքային, պանդխտության և այլ երգեր։

Քելեր-ցոլեր

Քելե-քելե

Կուժն առա

Երկինքն ամպել է

Հով արեք 

Գարուն ա 

Ալագյազ 

Անտունի 

Կռունկ 

Ծիրանի ծառ 

Արփինե Անդրեասյան, Տաթև Խաչատրյան

ՀՊՄՀ, Գեղարվեստական կրթության ֆակուլտետ, Մշակութաբանություն բաժին