• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Խոհանոց լաբորատորիան դպրոցում» նախագիծ. Օր երրորդ

 

Այսօր դասավանդողների օգոստոսյան դպրոցի երրորդ օրն էր: Այս անգամվա «դպրոցը» փոքր ինչ տարբերվում էր նախորդներից: Հետաքրքիր մոտեցում էր , երբ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ լինում են մեկ խմբում և աշխատում են մեկ ընդհանուր նախագծի շուրջ: Արդեն  երրորդ   օրն  է,  ինչ աշխատում  ենք «Խոհանոց լաբորատորիան դպրոցում» նախագծի շուրջ: Սկզբում բաժանվեցինք խմբերի  և արդեն այսօր յուրաքանչյուր խմբի անդամ իր հետ բերել էր իր անելիքների «մեծ» շարքը: Պետք է խոստովանեմ, որ խմբի յուրաքանչյուր անդամ իր անելիքը ներկայացրեց մեծ ոգևորությամբ, յուրաքանչյուրի մտահղացումը նախագծի վերաբերյալ յուրօրինակ, հետաքրքիր և օգտակար էր:Քննարկումների ժամանակ  ծնվեցին  նոր մտահաղացումներ, որոնք կարծում եմ օգտակար էին,  թե նախագծի համար և թե ուսումնական առումով առհասարակ... Վաղը կներկայացնենք արդեն իսկ պատրաստի նախագիծը:
Ահա այսպիսին էր մեր այս անգամվա ամառային դպրոցը` ուրախ, թեթև, արդյունավետ և օգտակար շատ առումներով: