• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հայրենագիտությունն առանց սահմանների» նախագիծ

Հարգելի կրթահամալիրցիներ՝ ուսուցիչներ և 2-18 տարեկան սովորողներ, հաշվի առնելով, որ ձեզանից շատերն ամառն անցակցանում են Հայաստանի սահմաններից դուրս, առաջարկում եմ «Հայրենագիտությունն առանց սահմանների» նախագիծը: Նախագծի նպատակն է Հայաստանի սահմաններից դուրս պարզել, հայտնաբերել, ուսումնասիրել և գրել «հայրենի փոքրիկ անկյունների» մասին, այսինքն` ձեր հանգստացած կամ հանգրվանած վայրերում կլինեն հայկական գյուղեր, եկեղեցիներ, մշակութային կոթողներ, թեկուզ հենց հայ մարդիկ, ընտանիքներ, իսկ այդպիսք հաստատ կան...

Ուրեմն ստեղծեք և հրապարակեք նրանց մասին՝

  • Պատմություններ
  • Ֆոտոշարքեր
  • Հայրենագիտական-ուսումնական ֆիլմեր
  • Հարցազրույցներ
  • Ռադիոհաղորդումներ

Այս նախագծի շրջանակում է´լ ավելի կընդլայնվեն մեր փոքրիկ Հայաստանի սահմանները:

Հ.Գ. Ի դեպ Անապայի մոտակայքում կա հայկական գյուղ, որը կոչվում է Հայկաձոր: Կառուցվում է եկեղեցի։ Բոլորը այնտեղ (ռուսներ, կազակներ, հրեաներ, հույներ, ուկրաինացիներ և այլք) խոսում են հայերեն: Այս գյուղի մասին ինձ պատմեց մեր տեմրյուկցի ծանոթներից մեկը: Հենց այդ զրույցի պահին էլ առաջացավ այս նախագիծն իրականացնելու մտահղացումը: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ գնալու այդ գյուղ…