«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Կենսամշակութային Շուշի արշավի օրերին ‹‹Սեբաստացիներ›› երգչախումբը փոքրիկ համերգ ունեցավ Շուշիի կերպարվեստի պատկերասրահում: Պատկերասրահի նորաբաց շենքը, աչք շոյող գեղեցիկ ցուցասրահները, հրաշագեղ ամֆիթատրոնը և, իհարկե, ցուցադրվող հայ, ռուս, եվրոպացի նկարիչների կտավները գրավեցին դիտողներիս ուշադրությունը: Մեզանից շատերին հաճելի զարմանք պատճառեցին ամենատարբեր կոլեկցիոներների կողմից պատկերասրահին նվիրած Հակոբ Հակոբյանի, Արմինե Կալենցի, Գարզուի, Գայանե Խաչատրյանի, Հակոբ Կոջոյանի, Էդգար Շահինի, Հրանտ Թադևոսյանի գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունները: Այդ օրերին թանգարանի սրահներում ցուցադրվեցին նաև մեր հարգելի տ. Հերիքնազի, ֆրանսահայ նկարչուհի Թալինի աշխատանքները: Պատկերասրահի նկարների մի փոքրիկ շարք դիտեցեք իմ բլոգում: