• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բանավեճ: Ունենք այն՝ ինչ ունենք…

 Տեղի ունեցավ, «Ազատ խոսքի ամբիոնի» շրջանակներում նախանշած բանավեճ-քննարկումը: Հիշեցնենք, որ քննարկման առանցքում mskh.am կայքի աշխատանքներն էին, սովորողների ուսումնառության և դասավանդողների շխատանքային պայմանագրերի կատարման ընթացքը և  ճամբարի աշխատանքները, ինչպես նաև` Վ. Թոքմաջյանի «Ինչու՞ ապշած ես, Վահրամ» հրապարակումը...

Շնորհակալություն հայտնելով բանախոսներին, ներկաներին և  Տիար Բլեյանին, որը ինչպես միշտ, հանդես եկավ շատ բաց և թափանցիկ հայտարարություններով և գնահատականներով` կցանկանայի նշել, որ գոնե իմ իմանալով առաջին դեպքն էր, երբ փորձ արվեց կրթահամալիրի ներքին խնդիրները բերել ակումբային հարթակ և քննության առնել դրանք: Որքանով հաջողվեց` թող դատեն ներկաները: Ես չէի ցանկանա մեկնաբանել կամ նկարագրել բանավեճի ողջ ընթացքը, առանձին մասնակիցների ինքնադրսևորման և ինքնաարտահայտման ընտրած ձևը, մարտավարությունը, դրանց միտումը և նպատակը: Շատ բան ասվեց, որից հույսով եմ ներկա սովորողները կքաղեն, հատկապես իրենց համար օգտակարն ու կարևորը: Բանավեճը կարևոր էր  շոշափելու և հասկանալու, թե հատկապես ինչ խնդիրներ և խոչնդոտներ կառաջանան ներքին խնդիրները քննարկելիս:Այս առումով կցանկանայի փաստել, որ բանավեճի մշակույթ ձևավորելու առումով շատ անելիքներ ունենք, որը կփորձենք հետևողականորեն իրականացնել: Ունենք այն՝ ինչ ունենք: Պարզապես վերստին կցանկանայի ընդգծել, որ «Ազատ խոսքի ամբիոնը»` ազատ խոսքի հարթակ է, և պատրաստ է ծառայել ցանկացած հարցի քննարկմանը և ուսումնասիրությանը: Ցանկացած ձեռնարկի հաջողություն կախված է մեզնից յուրաքանչյուրից (մեզ ասելով՝ ի նկատի ունեմ ողջ կրթահամալիրը)Միաժամանակ, գիտակցում ենք, որ յուրաքանչյուր նմանատիպ ձեռնարկ կարող է տապալվել և ձախողվել դրան մասնակից ցանկացած մեկի քմահաճույքով. հետևություններ արվել են և արվելու են: