Այսօր մեդիաուրբաթին ներկայացված էին «Բարձունքների հաղթահարում» նախագծի (դե, այն բարձունքների, որոնք հասցրել էինք հաղթահարել, իսկ մնացածը` ճամբարի ընթացքում) և կենսամշակութային արշավների նյութերը: Մենք ներկայացրեցինք «3 բարձունք` 3 օրում» ֆիլմը: Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ գրել…
Տիարի հարցին, թե` ինչ կավելացնես Իվետա, ասեմ…
1.Բացի վերը նշված նախագծերի իրականացումից ամենակարևորը (գոնե ինձ համար), դա միջին դպրոցը ներկայացնող` նախկին «ակտիվ» հայրենագետիկների, իմ հին ընկերների հետ արշավելն էր: Հետաքրքիր էր տարատարիք հայրենագետիկների միասնական արշավը: Տարբեր խնդիրներ, տարբեր լուծումներ...
2. Հարթագյուղի` տնօրենի, ուսուցիչների, սովորողների և նրանց ընտանիքների ջերմ ընդունելությունը: Գյուղն ուներ սոցիալական լուրջ խնդիրներ ու, հավատացեք, դժվար էր նման պայմաններում 27 հոգիանոց խումբ ընդունելը:
3. Պարզապես շնորհակալություն մարդկանց, տիկին Սուսանի հարազատներին` մեզ ընդունելու, գրավելու, դիմանալու համար….
Առիթից օգտվելով էլ` ներկայացնում եմ մեր 3-օրյա արշավի հաշվետվությունը: