• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հենց հիմա է մեր վերջին դասը

Հիմա մեր վերջին դասն է և ես ուզում եմ պատմել ձեզ: Վերջին դասը սկսեցինք թերթիկների վրա մեր հիշողությունները դպրոցի մասին անմահացնելով: Դե, իհարկե, եկավ տիար Գևորգ, և մենք տվեցինք նրան այս երեք տարվա ընթացքում մեզ տանջող հարցը, թե ինչու են նրա մազերը սպիտակ, իսկ ունքերը` սև: Իհարկե, մենք իմացանք մեզ տանջող հարցի պատասխանը, բայց ես ձեզ չեմ ասի, եթե կարող եք դուք ինքներդ իմացեք: Մի պահ գլուխս շրջեցի և ո՞ւմ տեսնեմ. տիկին Ասլանյանին: Հիշում եմ, թե ինչպես էր նա պատմում իր նախնիների մասին: Եկավ տիար Բլեյանը, և մենք նրան հագցրինք մեր նկարներով շապիկը:  Լսեցինք տիարի խոսքը: Դիտեցինք մեր մասին պատմող ֆիլմեր: Վերջին դասի լավն այն է, որ մենք ենք դաս հարցնում մեր ուսուցիչներին: Ընկեր Արշակը պատրաստ չէր, բայց դասը կրկնեց ու պատասխանեց, և այդ պատասխանը միշտ  մեզ հետ կլինի: Լավ, դե հերիք է պատմեմ, չէ՞ որ այսօր իմ վերջին դասն է: Շնորհակալ եմ, սիրում եմ բոլորին: Չեմ կարոտելու, քանի որ ես չեմ գնում, այլ վերադառնալու եմ:

 

Լուսանկարները՝ Լիլիթ Հարությունյանի