• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտագնացություն-բարձունքի հաղթահարում

«Ցտեսություն»  և «Հանրապետության օրեր» ուսումնական տոնական նախագծերով մի խումբ շրջանավարտներ իրենց ուսուցիչների հետ մայիսի 24-ից եռօրյա ճանապարհորդություն են ծրագրել դեպի Տավուշի մարզ՝ հետևյալ երթուղով.

 

1-ինօր՝Երևան, Սևանի կղզի, Ճանապարհին՝ հանգիստ, սնունդ։ Ժամանում Իջևան։ Քայլարշավ դեպի Պայտաթափ լեռը՝ Մակարավանք եկեղեցին ( «Հանրապետության օրեր» ծրագրի շրջանակներում՝ «Հաղթահարենք բարձունքներ»)

2-օր՝Գոշավանք, Հաղարծին, քայլարշավ դեպի Պարզ լիճ

3-րդ օր. Առավոտյան արևածագի դիմավորում, նախաճաշ։ Քայլարշավ դեպի Հալաբի լեռներ՝ Ջուխտակ վանք («Հանրապետության օրեր» ծրագրի շրջանակներում՝«Հաղթահարենք բարձունքներ»)։

Եկեղեցիների մարդաշատ բակերում տեղեկատվական թերթիկների տարածում և գրականության («Գիրք նվիրիր» ծրագիր) նվիրատվություն։