• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի Գեղարվեստի, Արհեստների և վարժարանային ավագ դպրոցի հարգելի շրջանավարտ, դասավանդող, տնօրեն.

Կրթահամալիրի Գեղարվեստի, Արհեստների և վարժարանային ավագ դպրոցի հարգելի շրջանավարտ, դասավանդող, տնօրեն.
Մայիսի 24-ին՝ ժամը 10.00 մայր դպրոցի մարմարյա սրահում սկսվում է շրջանավարտների «Ցտեսություն» տոնախմբությունը: Վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը առավելագույնը կանի միասին ուրախանալու, տոնը որևէ միջադեպով չփչացնելու համար: Մենք այդ օրը գալիս ենք դպրոց սովորականի նման` հասարակական տրանսպորտով, ոտքով, խաղաղ, ուրախ, կիրթ… Բոլոր այլ ցուցադրական դրսևորումները սեբաստացու վարքին անհարիր են և դպրոցների տնօրենների ու իմ կողմից կտրուկ կասեցվելու են:
Մայիսի 24-ին՝ ժամը 10.00՝ ուրախ տոնախմբություն յուրաքանչյուրիս:

Հարգանքով` կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյան