• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Մայր Արաքսի ափերով

Նկարագրություն: 
Արաքսը հին կտակարանում կոչվել է Գիհոն կամ Գեհոն, հայկական աղբյուրներում՝ Երասխ, Արաքս, արաբականում՝ Արազ: Ստրաբոնի վկայությամբ, հնում Արաքսը, հատելով Մուղանի դաշտը, թափվել է Կասպից ծովը՝ առանց Կուրին միանալու: Ֆրանսիացի աշխարհագրագետ էլիզե Ռեկլյուն Արաքսն անվանում է «բուն, գերազանց հայկական գետ»։ Արաքսը (նաև ՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ), Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Ունի 933 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը: Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի, Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս: Հայոց մայր գետը իր փոխադրած տիղմով Նեղոսից հետո աշխարհում գրավում է երկրորդ տեղը: Մասնագետների հաշվումներով՝ Արաքսն ամեն տարի ծովն է տանում ավելի քան մեկ միլիոն վագոն տիղմ: Օտարները հրաշալիք են համարում Արաքսի նշանավոր Քարավազը:

Կարծիք

Ինչ եզակի նկարներ են, Նուն ջան, կեցցես:

Ձայնն էլ լսվեց, այ քեզ բան...

Կարծիք ավելացնել