• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բարձունքների հաղթահարում» նախագիծ. Գառնի-Կաքավաբերդ

 

1921թ. դեկտեմբերի 2-ին այլևս գոյություն չունեցող Հայաստանի առաջին հանրապետության կառավարության կողմից լիազորված հայկական պատվիրակությունը Ալեքսանդրապոլում ստորագրում է թուրք-հայկական հաշտության պայմանագիր, որը ստորագրման պահից օրինական չէր և մնաց լոկ որպես փաստաթուղթ: 1921թ. փետրվարի16-18-ը բռնկված ապսամբությունն ընդգրկեց Հայաստանի մի շարք շրջաններ, կենտրոն դարձավ նաև Գառնին: Ապստամբության ղեկավար դարձան Կուռո Թարխանյանը, Մարտիրոսը, Խնկոն, Սմբատը: Հետագայում ստեղծվում է Հայրենիքի փրկության կոմիտեն (ՀՓԿ): 1921թ. մարտի 25-ից զորքերն անցնում են վճռական հարձակման: Շրջափակման մեջ հայտնվելու վտանգից խուսափելու, ավելորդ զոհեր չտալու համար ապստամբները Բաշ Գյառնիով և Դարալագյազով նահանջեցին դեպի Զանգեզուր: