• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բռնադատվածները» նախագծի ընթացքի մասին

Մայիսի 14-ին, ժամը 16.00, կրթահամալիրի Կենտրոնում Միջին և Ավագ դպրոցի սովորողներ Վահե Ղարիբյանը և Զավեն Համբարձումյանը ներկայացրեցին «Բռնադատվածները» նախագծի աշխատանքների ընթացքը, որը ղեկավարում է Աշոտ Տիգրանյանը: Սովորողները հետաքրքրված էին և ոգևորված: Ներկայացնում էին արխիվային ուսումնասիրության արդյունքներ, բերում փաստեր ու հիմնավորումներ, վերլուծում իրադարձություններ: Քննարկմանը ներկա էին դասավանդող Կարինե Պետրոսյանը, Ավագ դպրոցի սովորող Աստղիկ Մարկոսյանը, Հեղինակային կրթական ծրագրերի կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյանը և Գնահատման ծառայության ղեկավար Լուսինե Ալեքսանյանը:

Նախագծի համակարգողը ներայացրեց հունիսյան ճամբարի ընթացքում նախատեսված աշխատանքների մասին, որոնք հիմնականում վերաբերվում էին արխիվների ուսումնասիրությանը: