• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չարենցը իր և ժամանակի առջև

 

«Նավզիկե» պոեմը (1936թ.)  Չարենցը գրում է կյանքի այդ դժվարին ժամանակներում: Հեղինակն այս պոեմը համարել է իր «ամենաչքնաղ երկը» և նվիրել իր երկու կանանց՝ Արփենիկին, ում հիշատակը սրբացրել էր, և  Իզաբելային: Նավզիկեն (Նավսիկեա) փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսևսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում է կիսամեռ Ոդիսևսին, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է Ոդիսևսի ո՛վ լինելը, և արքայի օգնությամբ նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք:

1930-ական թթ. մղձավանջի մեջ Չարենցն իր Նավզիկեին էր որոնում: Ժամանակի քաղաքական փոթորիկները խորտակել էին Չարենցի նավը, նա ևս մահվան օրհասական տագնապների մեջ էր, բայց նրա Նավզիկեն այդպես էլ չհայտնվեց, և նա, իր երազանքների հանգրվանին չհասած, մահացավ բանտում:

Պոեմը քնարական է, որտեղ բանաստեղծը  խորհրդածում է ամբողջ կյանքում իր որոնած և այդպես էլ չգտած Նավզիկեի մասին:

Չարենցն իրեն պատկերացնում է տուն վերադարձող Ոդիսևսի կերպարանքով, բայց հանդիպումն իր Նավզիկեի հետ չի կայանում.

Եվ կկանչեն նրանքմինչև անշընչացած՝

Վայրկյաններիս վերջին երազի մեջ

Ինձ համբուրե իբրեւ իր Ուլիսին տենչած՝

Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն: