• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտագնացություն պատմական Հայաստանով

Ինչպես վաղուց տրված մի խոստում կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ...  Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի  նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել,  բայց կորցրել եմ հետո.  օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նա:  Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում, կորչում է օրերում:

Գուցե ճիշտ որ  միրաժ է Նաիրին,  ֆիկցիա. միֆ. ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն… Իսկ նրա փոխարեն  կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով: Եվ ուրիշ  ոչինչ: Ոչ մի «Երկիր Նաիրի», այլ միայն  մարդիկ,  որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան….Ուրիշ ոչինչ: