• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային ծրագրի տարածում

Այսօր , շարունակելով այցելությունները Էրեբունի համայնքի մանկապարտեզներ, դասավանդողների երկրորդ խումբը եղավ թիվ 72, 73, 74, 75 մանկապարտեզներում: Ուրախալի և հաճելի էր այն, որ բոլոր մանկապարտեզներում մեր կրթահամալիրը շատ լավ գիտեին, ու բազմաթիվ դաստիարակներ մեզ մոտ վերապատրաստում էին անցել: Ուստի զարմանալի չէր, որ ամենուր մեզ ընդունում էին գրկաբաց: Թիվ 75 մանկապարտեզի տնօրեն` Հասմիկ Ադամյան ծանոթ էր նաև կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերին: բոլոր մանկապարտեզներում նախ հանձնեցինք տնօրեններին ուղղված նամակները, հետո անցանք գլխարկները բաժանելու պատվավոր գործին: Փոքրիկներից յուրաքանչյուրին ցույց տրվեց գլխարկների պատրաստման եղանակը: Նրանք մեծ ոգևորությամբ ընդունեցին նվերները: Չնայած այցելության գնացել էիք շատ ծանր կապոցով, բայց տուն վերադարձանք լրիվ ձեռնունայն:
Ներկայացնում է կրթահամալիրում վերապատրաստում անցնող Թամարա Մարիմյանը

տեսա այստեղ