• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք սովորելու

Թող գա նա, ում համար.

  • սովորել` նշանակում է մտածել, ուսումնասիրել.
  • ստեղծական աշխատանքն ու առաքելական ոգին առաջնային են.
  • ազատությունն ու կրթությունն անանջատ են:
    Մեր սովորողը կրթության միջոցով.
  • շարունակ զարգացնում է կարողություններն ու անձնային որակները, զորացնում կամքը.
  • շրջակա միջավայրը դարձնում է խնամված, հետաքրքիր և գրավիչ.
  • դառնում է ավելի տնտեսող, բարեկիրթ, հայրենատեր քաղաքացի:

Թող գա նա, ով`

  • տանը, դպրոցում, ամենուր գործածում է մեդիան.
  • ուսումնասիրում, թարգմանում, փոխանցում է.
  • հարուստ և կենդանի է պահում մայրենին ու մշակույթը:
    Կրթահամալիրը տարբեր կրթական հեղինակային (պետական այլընտրանքային) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում է, որն ապահովում է կրթություն յուրաքանչյուրի համար:
    Շենքում անլար ինտերնետ, դասարանում` էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, թվային ձայնագրիչ, ֆոտոխցիկ
    Սովորողի անձնական նոթբուքի-նեթբուքի գործածում
    Հիգիենիկ, ապահով, ջեռուցվող, հետաքրքիր ու հարմար միջավայր
    Առցանց ուսուցում. անհատական ուսումնական պլաններ և ծրագրեր
    Սովորողի ընտրությամբ խորացված ուսուցում, լրացուցիչ կրթություն, ակումբային գործունեություն
    Օլիմպիադաներ, ստուգատեսներ, ցուցահանդեսներ, ճամբարներ:
    Հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական նախագծեր, մասնագիտական փորձառություն
    Անգլերենի, ռուսերենի անընդհատ ուսուցում – կիրառում: Գերմաներենը, ֆրանսերենը, իսպաներենը, վրացերենը, թուրքերենը, պարսկերենը` սովորողի ընտրությամբ:
    Մարմնամարզությունը, լողուսուցումը, պարը,սպորտը, երաժշտությունը`դպրոցական կենցաղի բաղկացուցիչՖիզիկական կրթությունը`սովորողի ընտրած մարզաձև
    Երկարօրյա ուսուցում, առողջ ու մատչելի սնունդ, ապահով տեղափոխում: