• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտագնացություն Արևմտյան Հայաստան. Կարսում ենք

Բարև, կրթահամալիր

Արդեն Կարսում ենք: Այնքան շատ են տպավորությունները, որ թվում է՝ ժամանակը չի բավարարի պատմելու համար: Ամբողջ օրը անցկացրել ենք Վանում, ավելի ճիշտ՝ վայելել ենք, մեկառմեկ  իրագործել մեր ծրագիրը՝ խոնարհված եկեղեցիներ, բարձունքներ: Նկարներում Վարագավանքի կրտսեր դպրոցն է, որն ունի ընդամենը երեսուն աշակերտ, մեծերը սովորում են Վանի դպրոցներում: Մհերի դուռ կամ Ագռավաքար.այս բարձունքն էլ հաղթահարեցինք ու Չարենցի տողերը փոխանցեցինք Մհերին: Մասիսն այնքան մոտ էր, Արաքսը վարարել էր ու աղմուկ-աղաղակով գնում էր՝ խառնվելու Արփաչային: Իսկ հեռվից Արագածն էր տուն կանչում: Խումբը մի քանի ժամ զբոսնեց Կարսում: Մնաց մեկ օր: Ժամանակը շատ արագ անցավ, ու վաղը՝ կեսօրին,  կբռնենք տունդարձի ճամփան: