• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վահրամ Թոքմաջյանն ընդդեմ կրթահամալիրի ծրագրերի ղեկավարների գործով դատարանի վճիռը

Վ Ճ Ի Ռ

Հանուն Հայաստանի Հանրապետության

25.04.2013, ք. Երևան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ՊՈԱԿ-ի

խաղարկային դատարանը

 

Նախագահությամբ դատավոր Արմեն Մարտիրոսյանի

Քարտուղարությամբ Նարեկ Հովակիմյանի

Մասնակցությամբ

Հայցվոր Վահրամ Թոքմաջյանի,

Պատասխանողներ Գևորգ Հակոբյանի, Մարիետ Սիմոնյանի, Սրբուհի Աղաբաբյանի, Տաթև Բլեյանի, Լուսինե Փաշայանի, Լուսինե Մանուկյանի, Էլեն Թադևոսյանի, Լիլիթ Բաբայանի

Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի դասավանդող Վահրամ Թոքմաջյանի ընդդեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի ծրագրերի ղեկավարների, Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 9.14, 9.18 և 9.19 կետերը խմբագրելու պահանջով, ծանոթանալով հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությանը (գործի վարույթը կարճելու մասին), առաջնորդվելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խաղարկային դատարանի աշխատակարգով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետով (հայցվորը հրաժարվել է հայցից), 110-րդ, 130-132-րդ հոդվածներով, վճռեց գործի վարույթը կարճել:

Դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում կրթահմալիրի տնօրենի համապատասխան հրամանով, որը սահմանված կարգով ենթակա է հրապարակման: