• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոց վարժարանի ուսումնական պլան

2013-2014 ուսումնական տարի

Ավագ դպրոց վարժարան

Ուսումնական պլան

 

Ուսումնական դասընթացներ

Տարեկան ժամաքանակ

X

XI

XII

Ընդհանուր  հանրակրթություն

Մայրենի  խոսքի  մշակույթ

72

72

-

Հայոց  լեզու

-

-

136

Գրականություն

72

72

-

Հայ  գրականություն

-

-

102

Մաթեմատիկա  և  ինֆորմատիկա

72

72

-

Մաթեմատիկա

-

-

102

Բնագիտություն

-

-

68

Հայ  ժողովրդի  պատմություն

72

72

68

Փիլիսոփայություն

36

-

-

Տնտեսագիտություն

36

-

-

Իրավունք

-

36

-

Քաղաքագիտություն

-

36

-

Էկոլոգիա

72

72

-

Արվեստ

72

72

-

Անգլերեն 

144

144

68

Ֆիզկուլտուրա  և  առողջ  ապրելակերպ

108

108

68

ՆԶՊ  և  արտակարգ  իրավիճակներ

36

36

-

Մասնագիտական  կողմնորոշում

-

-

34

Առարկայական  գնահատում  և  խորհրդատվություն

-

-

68

Սովորողի  ընտրությամբ

Օտար  լեզու  (անգլերեն,  ֆրանսերեն,  գերեմաներեն,  իսպաներեն,  ռուսերեն,  վրացերեն,  թուրքերեն,  պարսկերեն)

144

144

-

Աշխարհագրություն

144

144

-

Ֆիզիկա

144

144

-

Քիմիա

144

144

-

Կենսաբանություն

144

144

-

Պատմություն

144

144

-

Կիրառական  մաթեմատիկա

144

144

-

Մասնագիտական փորձառություն - - 34

Ակումբային  գործունեություն

Լեզվաբանի

144

144

136

Ընթերցողի

144

144

136

Աշխարհագետի 

144

144

136

Անգլիախոսների

144

144

136

Վրացախոսների

144

144

136

Info.mskh.am

144

144

136

Խաղարկային  դատարան

144

144

136

Ազատ  խոսքի

144

144

136

Հայրենագետ-էկոլոգի

144

144

136

Գիտակների

144

144

136

«Տիեզերք»

144

144

136

TV  MSKH  և  կինո-ֆոտոյի

144

144

136

Մարզական

144

144

136

Ռոբոտիքս

144

144

136

Գյուտարարի

144

144

136

Ծրագրավորողի

144

144

136

Տնտեսագետի

144

144

136

Թատրոն

144

144

136

Երգչախումբ

144

144

136

Երաժշտական լաբորատորիա

144

144

136

Հոգեբանի

144

144

136

Ազգագրագետի 

144

144

136

Հնագետի

144

144

136

Սոցիոլոգի

144

144

136

Արվեստագետի

144

144

102

Լրացուցիչ  կրթություն

Հայոց  լեզու  և  գրականություն

144

144

204

Օտար  լեզու  (անգլերեն,  ֆրանսերեն,  գերեմաներեն,  իսպաներեն,  ռուսերեն,  վրացերեն,  թուրքերեն,  պարսկերեն)

144

144

204

Աշխարհագրություն

144

144

204

Ֆիզիկա

144

144

204

Քիմիա

144

144

204

Կենսաբանություն

144

144

204

Պատմություն

144

144

204

Կենսաբանություն

144

144

204

Կիրառական  մաթեմատիկա

144

144

204

Ուսումնական պլանի պարզաբանումներ

  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
  2. 10-12-րդ դասարան սահմանված կարգով ընդունվում է հիմնական կրթություն ունեցող համապատասխան դասարանի սովորողը, ով ընդունում է Ծրագիրը (համապատասխանում Ավագ դպրոց-վարժարանի սովորողին ներկայացվող պահանջներին), կատարում ընդունելության պահանջները և ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ միասին, սահմանված կարգով, կնքում պայմանագիր ուսումնառության մասին:
  3. Ընդհանուր հանրակրթության դասերը կազմակերպվում են 20-25 հոգիանոց խմբերով: Սովորողի ընտրությամբ գործունեության պարապմունքները կազմակերպվում են 12-15, ակումբային պարապմունքները` 12-20 հոգիանոց խմբերով: Կրթահամալիրի տնօրենի որոշմամբ կարող են գործել ավելի փոքրաքանակ խմբեր` կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների հաշվին: Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր։
  4. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները Ավագ դպրոց-վարժարանի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  5. Սովորողի առաջադիմությունը, ուսումնական արդյունքները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
  6. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանով որոշված ճամբարների, ուսումնական ստուգատեսների, ստեղծագործական հավաքների, Հանրակրթական դիջիթեքի, ծեսերի և տոների սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
  7. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունները, ակումբային գործունեություն, ուսումնական-հասարակական նախագծեր, լրացուցիչ կրթության պարապմունքներ կազմակերպելուն:
  8. Ուսումնական օրը սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Պարապմունքի կազմակերպումը սովորողների և դասավանդողների ուսումնական-հասարակական նախագիծ է:
  9. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Սովորողը ունի անհատական նոթբուք (նեթբուք), տանը՝ համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար ինտերնետից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն: Ուսումնական առաջադրանքները և դրանց պատասխանները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով։ 
  10. Մեդիագրադարանը  և  դպրոցի  գրադարանը  սովորողին  և  ուսուցչին  սահմանված  կարգով  տանը  և  դպրոցում  ապահովում  են  անհրաժեշտ  ուսումնական  տպագիր  և  էլեկտրոնային  նյութերով,  միջոցներով:
  11. Կրթահամալիրի, Ավագ դպրոց-վարժարանի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
  12. Ուսումնական պարապմունքների բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
  13. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների և մոդուլների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունը այդ ճամփորդություններին պարտադիր ուսումնական աշխատանք է:
  14. Անձնական ուսումնական բլոգի (կայքի) վարումը սովորողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:
  15. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով, տևական շրջան Հայաստանից բացակայած սովորողների համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել որպես անհատական ծրագրերով ուսուցում:
  16. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը: Ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերը սահմանված կարգով իրականացվում են տարվա ընթացքում:
  17. Սովորողը սահմանված կարգով մասնակցում է պարտադիր ինքնասպասարկմանը` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
  18. Ընդհանուր հանրակրթության դասընթացները` 22 ժամ շաբաթական ծանրաբեռնվածությամբ, պարտադիր են 10-12-րդ դասարանների բոլոր սովորողների համար:
  19. 10-11-րդ դասարաններում սովորողը ընտրությամբ դասընթացներից, ակումբային գործունեությունից և լրացուցիչ ուսուցումից կազմում է իր անհատական ուսումնական պլանը՝ շաբաթական 12-16 ժամ ծանրաբեռնվածությամբ: 12-րդ դասարանում սովորողը շաբաթական 22 ժամ ընդհանուր պարտադիր դասընթացից բացի կարող է ընտրել մինչև 12 ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն` լրացուցիչ ուսուցման դասընթացներ:
  20. Ակումբային գործունեությունը պարտադիր է 10-12-րդ դասարանում սովորողի համար:
  21. 12-րդ դասարանում ընդհանուր պարտադիր դասընթացներն ուղղված են ավարտական քննությունների նախապատրաստությանը:
  22. Լրացուցիչ ուսուցումը ներառում է հայաստանյան, արտասահմանյան բուհի ընդունելության առարկայական նախապատրաստություն, այլ ուսուցում: Լրացուցիչ ուսուցման դասընթացների կազմակերպման համար 10-11-րդ դասարանում սովորողի (ծնողի) հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված: 12-րդ դասարանում սովորողի լրացուցիչ կրթությունն ամրագրվում է ուսումնառության պայմանագրում։
  23. Անգլերենի ուսուցումը կազմակերպվում է ըստ սովորողի լեզվական կարողությունների մակարդակի:
  24. Մասնագիտական կողմնորոշումն անցկացվում է դասընթացով` ուսումնական տարվա ընթացքում:
  25. Մասնագիտական փորձառությունը սահմանված կարգով կազմակերպվում է ուսումնական տարվա ընթացքում, սովորողի անհատական պլանով։ 
  26. «Ֆիզկուլտուրա և առողջ ապրելակերպ» առարկան 10-11-րդ դասարաններում սովորողի ընտրած մարզաձևն է. սովորողը մասնակցում է թիմային պարապմունքներին: 12-րդ դասարանում կազմակերպվում է արշավներով կամ սպորտային պարերով. սովորողը կարող է ընտրել նաև մարզական ակումբային գործունեություն:
  27. «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկան կազմված է «Առաջին բուժօգնություն», «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ», «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ», «Զինվորի այլ հմտություններ» դասընթացներից, որոնց ուսուցումը կազմակերպվում է ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում:
  28. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է Ավագ դպրոց-վարժարանի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային ամսական և կիսամյակային հաշվետվություններում:
  29. Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ուսումնական նախագծեր, ինքնաստուգումներ, կատարած հեռավար առաջադրանքներ, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն, լրացուցիչ կրթություն), ամսական հաշվետվությունները: Սովորողի աշխատանքների թղթապանակը, հաշվետվությունները տեղադրվում են սովորողի ուսումնական բլոգում: Կարող են գործել դասընթացի ծրագրով նախատեսված գնահատման այլ ձևեր: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և արդյունքների հրապարակայնացումը մեդիայի միջոցով:
  30. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում:
  31. 12-րդ դասարանի վերջում սովորողը հանձնում է ավարտական (միասնական) քննություններ` ԿԳ նախարարության սահմանած կարգով: