• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վահրամ Թոքմաջյանն ընդդեմ կրթահամալիրի ծրագրերի ղեկավարների գործով դատական երկրորդ նիստը

Խաղարկային դատարանը տեղեկացնում է, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի ավագ դպրոցի դասավանդող Վահրամ Թոքմաջյանի ներկայացրած դատական հայցն ընդդեմ նույն կրթահամալիր ՊՈԱԿ-ի ծրագրի ղեկավարների՝ կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 9.14, 9.18 և 9.19 կետերը (կապված սովորողների ուշացումների և բացակայությունների հետ) խմբագրելու պահանջով գործով դատական երկրորդ նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին`ժամը 15:15-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի ավագ դպրոց-վարժարանի 6-րդ լսարանում:

Տեղեկացնում ենք, որ ապրիլի 17-ին նշանակված խաղարկային դատարանի երկրորդ նիստը հետաձգվել է, քանի որ կողմերի ներկայացրած միջնորդությունների արդյունքում կատարվող հետազոտությունները դեռևս ընթացքի մեջ են, ավարտին չեն հասցվել: 
 
Դատական նիստը տեղափոխվում է ապրիլի 26-ին (ուրբաթ)՝ ժամը 16:15-ին:
 
Հարգանքով՝
Արմեն Մարտիրոսյան
Խաղարկային դատարանի դատավոր