Խաղարկային դատարանը տեղեկացնում է, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի ավագ դպրոցի դասավանդող Վահրամ Թոքմաջյանի ներկայացրած դատական հայցն ընդդեմ նույն կրթահամալիր ՊՈԱԿ-ի ծրագրի ղեկավարների՝ կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 9.14, 9.18 և 9.19 կետերը (որոնք կապված են սովորողների ուշացումների և բացակայությունների հետ) խմբագրելու պահանջով գործով առաջին դատական նիստը տեղի կունենա ապրիլի 10-ին`ժամը 15:15-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի ավագ դպրոց-վարժարանի 6-րդ լսարանում: