• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բնագետների սեմինար

 

 

Բնագետներով հավաքվեցինք Մայր դպրոցի բնագիտության լաբորատորիայում և սկսեցինք հերթական սեմինարը: Սեմինարի պատասխանատուն ես էի՝ Հասմիկ Նալբանդյանս: Քննարկեցինք սեմինարների կազմակերպման կարգը, ներկայացվեց հաջորդ սեմինարների պատասխանատուներին և քննարկվող թեմաները:

Իսկ այսօրվա թեմաներն էին.

  1.   մայիսյան 8-րդ հավաքի նախապատրաստական աշխատանքների մասին
  2.  առաջին կիսամյակում վերաքննությունների հանձնման ընթացքի մասին
  3.  3-րդ միջազգային Էկոտուրը որպես ուսումնահետազոտական նախագիծ, նախապատրաստական աշխատանքները

1.Սեմինարի յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց մայիսյան հավաքին ներկայացվելիք թեմաները.

  • Ջանազյան Իվետա- 1.Դասավանդողի բլոգ; 2.Բնագիտական լաբորատոր-կաբինետ
  • Ասատրյան Մարթա- 1.Թանգարանները որպես ոչ ֆորմալ կրթության կենտրոն, 2.Կլոր սեղան Մեծամոր արգելոց- թանգարանում թանգարանների միջազգային օրը և մայիսյան հավաքի փակման օրը 
  • Մեժլումյան Անահիտ- Ֆիզքիմիական գործոնների ազդեցությունը տարբեր բույսերի ծլման և աճման վրա
  • Եղյան Անահիտ-Միջառարկայական կապը բուսաբուծության և բնագիտության միջև
  • Ասատրայն Անուշ-Արտաքին գործոնների ազդեցությունը բույսերի ծնունակության վրա
  • Ագջոյան Էմանուել-Էկոլոգիական կրթություն: Արդիականությունն ու իրականացումը
  • Սահակյան Սուսաննա, Խառատյան Վեներա- 1.Սովորողների անհատական հետազոտական աշխատանքները քիմիայի դասընթացի գործընթացում; 2.Միջառարկայական կապ՝ Մաթեմատիկան քիմիայում
  • Ղազարյան  Արմինե-1.Աստղագիտությունը կրտսեր դպրոցում; 2.Կլոր սեղան Մեծամոր արգելոց-թանգարանում
  • Արամյան Լևոն-1. Բաց դաս աստղագիտությունից: 2.Կլոր սեղանՄեծամոր արգելոց-թանգարանում
  • Նալբանդյան Հասմիկ –1.Բնագետիկ ակումբը որպես ուսումնահետազոտական ոլորտ; 2.Անդրադարձ Էկոտուր նախագծին

Որոշ մասնակիցներ դեռ կճշտեն մայիսյան հավաքին ներկայացվելիք թեմաները:

2.  Առաջին կիսամյակում վերաքննությունների հանձնման ընթացքի մասին եղան տարբեր կարծիքներ:
Առաջարկվեց 2-ից շատ անբավարար գնահատական ունեցող սովորողների հետ ավագ և միջին դպրոցներում լուծել պայմանագիրը:

3.Ներկայացվեց 3-րդ միջազգային Էկոտուրի  նախապատրաստական աշխատանքները: