• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

 

Հետաքրիր փաստեր աուտիզմի մասին.

 Տարեցտարի աուտիզմով  մարդկանց թիվն ավելանում է: Ամբողջ աշխարհում աուտիզմի խանգարման դեպքերն ավելացել են 10-15 անգամ:

 Եթե հանդիպեք աուտիզմ ունեցող մեկին, ուրեմն Դուք ճանաչում եք միայն ՄԵԿ-ին, քանի որ աուտիզմով մարդիկ տարբեր են, և աուտիզմի դեպքերն էլ են տարբեր:

 Աուտիզմի համար միանշանակ բուժում գոյություն չունի, սակայն համապատասխան վերականգնողական, կրթական միջամտության շնորհիվ կարելի է մասամբ հաղթահարել խնդիրը՝ օգնելով հարմարվել միջավայրին, ինքնուրույն լինել, ընկալել արտաքին աշխարհն ու այնտեղ գտնվող մարդկանց:

 Աուտիզմի առաջացման մասին կոնկրետ տեղեկատվություն չկա, սակայն հայտնի է, որ այն կարող է ի հայտ գալ մինչև 3 տարեկանը գենետիկական և մթնոլորտային գործոնների պատճառով:

 Աուտիզմը կարող է զուգորդվել մտավոր հետամնացության հետ, սակայն հաճախ աուտիզմ ունեցող մարդիկ ունենում են լավ զարգացած առանձին ունակություններ, օրինակ` բարդ թվային հաշվարկներ են կատարում, խրթին գլուխկոտրուկներ են լուծում, զարմանալի հիշողություն կամ մեծ ընդունակություններ են ցուցաբերում արվեստի և երաժշտության ասպարեզում։

 Ենթադրվում է, որ Ալբերտ Էնշտեյնը, Իսահակ Նյուտոնը, Բիլ Գեյթսը ևս ունեցել են աուտիզմի համախտանիշ: Ցավոք, աուտիզմը կարող է բոլոր ընտանիքներում էլ հանդիպել:

Առաջարկում եմ դիտել հետևյալ ֆիլմերը՝ «Человек дождя», «Temple Grandin», «My name is Khan», «Карточный домик»: