• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ներողության փոխարեն

 

Թբիլիսի գնալու համար արդեն բավականին ժամանակ է, ինչ պատրաստվում ենք  ու անհամբերությումբ սպասում:  Երբ հերթը հասավ անձնագրերին, ընկեր Էմանուելին այնպես ջղայնացրի, չէ, էդ դեպքի համար ավելի հարմար բառ կա` գժվեցրի, որ տված հարցի պատասխանին չսպասելով, ձեռքերը տարավ գլխին, և երկու ցուցամատով մերսելով քունքային հատվածը, ասաց. «Դու հոգեպես կայուն մարդ ես» (հավանաբար կատակ արեց:ԴԴԴ) :

Իսկ այսօր, իբր թե գնացել էինք հանրօգուտ աշխատանքի, ոչ մի գործ էլ չարած փախանք, էն էլ ընկեր Էմանուելը  ճանապարհին բռնացրեց և իր շնորհակալական խոսքը ուղղեց  մեզ դասասենյակի պատուհանները պլպլացնելու համար:

«Ընկեր Էմանուել, ներեք մեզ, խոստանում ենք ավարտելուց հետո, եթե ուրիշ գժվեցնողի չհանդիպեք, անպայման կգանք ու կմաքրենք, ազնիվ խոսք»: