• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուրը կրտսեր դպրոցականների համար

Ամենամյա 3-րդ բաց  էկոտուր – 2013

Ապրիլի 26-ից  մայիսի 2
Բնագիտական-հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի ստուգատես
«Նորին մեծություն ԿԱՎ-ը աշխարհում և մեր կրթահամալիրում»
Ամեն ինչ կավի մասին

Մասնակցում են կրտսեր դպրոցների սովորողների թիմերը:

Թիմերը ներկայացնում են նյութեր կավի մասին՝ բնագիտական, բուժական, էկոլոգիական, հայրենագիտական տեսանկյունից, իրենց դպրոցներում կավով կատարած աշխատանքները, կավագործությանը վերաբերող նյութերը:

Թիմերը ունենում են անվանումներ, իրենց տարբերանշանը:

Աշխատանքների ընթացքը լուսաբանվում է  դպրոցների ենթակայքերում, իսկ վերջնական պատրաստ նյութերը ապրիլի 26-ից մայիսի 2-ը ներկայացնում են հանձնաժողովին:

Կրթահամալիրում կազմակերպվում է կատարած աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Թիմերը մասնակցում են մեկօրյա ուսումնական ճամփորդության, իսկ հաղթող թիմը պարգևատրվում է եռօրյա հայրենագիտական ճամփորդության ուղեգրով: