• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես ոչ Դաշնակ եմ, ոչ Հնչակ ոչ էլ Արմեակ իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է:

 

Զորավար Անդրանիկը և քաղաքականությունը 

                                                                    

 

Քաջ զորավար Անդրանիկը միշտ էլ զորավիգ է եղել իր ժողովրդին: Մանկուց պատանի Անդրանիկը արդեն սկսել է իր ազատագրական գործունեությունը դեռ իր ուսումնասիրության տարիներին Մուշեղյան վարժարանում նա աչքի էր ընկնում իր հայրենասիրությամբ,ընդվզում էր ցանկացած թուրքի և քրդի որոնք ցանկանում էին ստորացնել, նսեմացնել իր ժողովրդին: Եվ նա այդպես մնաց մինչև իր կյանքի վերջին օրը:Շատ կռիվների է մասնակցել զորավարը, տանելով թե հաղթանակներ և իհարկե նաև պարտություններ, բայց երբեք չի վհատվել, չի ընկճվել անհաջողություններից, իսկ հաղթանակների դեպքում նա երբեք իրեն չի մեծարել, թողնելով այն ժողովրդին: 19-րդ դարի վերջին, երբ ի հայտ եկան հայ ազգային կուսակցությունները, նրանք փորձեցին ղեկավարել,ուղղորդել հայդուկային շարժումը Արևմտյան Հայաստանում, սակայն բախվեցին շատ գործիչների հետ ձգտելով ամեն կերպ, ինչ գնով էլ լինի իշխել հայդուկների վրա այդ թվում արդեն ժողովրդի շրջանում մեծ հեղինակություն և հարգանք վայելող Անդրանիկի վրա բայց դա նրանց չհաջողվեց:Իրենց կուսակցության հեղինակությունը բարձրացնելու նպատակով նրանք փորձում էին Անդրանիկին քաշել իրենց իսկ կողմից ստեղծված կուսակցական քաշքշուկների և գզվռտոցների մեջ:Բայց զորավարը կայուն էր , սկզբունքային և կուլ չգնաց այդ սադրանքներին:Գրեթե միշտ Անդրանիկը այն հարցին թե դուք որ կուսակցությանն եք պատկանում նա պատասխանում էր հակիրճ ես ոչ հնչակ եմ , ոչ դաշնակ, և ոչ էլ Արմենակ , իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է, մենք բոլորս պետք է նրան ծառայենք: Երբ Օսմանյան կայսրությունում 1908թ.- ի հուլիսի 24- ին տեղի ունեցավ պետական հեղաշրջում որի արդյունքում Թուրքիայում իշխանության եկան երիտթուրքերը որոնք հայ քաղաքական ուժերին կեղծ խոստումներ էին տալիս և նրանց հետ սկսեցին համագործակցել դաշնակցականները, Անդրանիկը հենց սկզբից դեմ գնաց այդ քայլին, նա չէր հավատում երիտթուրքերի կեղծ հայասիրական կեցվածքը, նրանց Միդհատյան սահմանադրությունը:Կոչ էր անում չմասնակցել երիտթուրքերի համաժողովներին, որոնցից հայտնի երիտթուրքերի 1907թ-ի դեկտեմբերին տեղի ունեցած Փարիզի համաժողովն էր:Լինելով քաղաքականությունից հեռու դիրքերում կանգնած ազգային գործիչ, նա կարողանում էր ժամանակից շուտ կռահել ցանկացած սպասվող քաղաքական իրադարձություն, նույնիսկ կանխորոշելով այդ իրադարձության հետևանքները:Ցանկացած մարտական առաջադրանք կատարելուց առաջ փորձում էր հեռու  մնալ քաղաքական գործիչներից, հոգնել էր նրանց անտեղի խորհուրդներից,հրահանգներից:Հաճախ նա այդպիսի մարդկանց անվանում էր զազրախոսներ,ժամանակ վատնողներ:Բալկանյան պատերազմներից հետո,զորավարը կրկին իր հայրենիքի պաշտպանների առաջին շարքերում էր:Չունենալով ռազմական  մասնագիտական կրթություն հանճարեղ զորավարը մարտի դաշտում ցուցաբերում էր փորձված հրամանատարի ընդունակություններ:Եվ պատահական չէ,որ նա ռուսական բանակի հրամանատարության կողմից արժանացավ գեներալ-մայորի կոչմանը:Բազմիցս Անդրանիկը արժանացել է օտար զորավարների, Պետական քաղաքական գործիչների կեղմից բարձր գնահատականի:Թե Բալկանյան պատերազմի ժամանակ և թե 1- ին աշխարհամարտի տարիներին նա ցուցաբերեց որպես հմուտ ռազմական գործիչ,զորավար, ստրատեգ:Հատկապես Անդրանիկը աչքի ընկավ իր զորամասով 1915թ-ի ապրիլի 16-ից 18-ը տեղի ունեցած Դիլմանի ճակատամարտում, 1916թ.-ի փետրվարին Բիթլիսի գրավմանը և այսպես կարելի է թվարկել բազմաթիվ ռազմական գործողություններ որտեղ հայ զորավարը փառքով է պսակվել:Դիլմանի ճակատամարտը որը վճռում էր կովկասի ճակատագիրը ասում էին գրեթե բոլոր ռուսական բանակի հրամանատարները սկսած Վորոնցով Դաշկովից,Նիկոլաևից մինչև Պրժևալսկի:Նրանք խոստովանում էին որ եթե չլիներ Անդրանիկը և նրա զորագունդը ապա ռուսական զորքերի հաղթանակը կդրվեր կասկածի տակ:Անդրանիկը ինչպես ինքն է նշում շրջապատված էր դավաճաններով, հատկապես այն ժամանակ երբ նա գալիս է 1918թ.-ի փետրվարին Էրզրումի պաշտպանությունը կազմակերպելու և խորը հիասթափություն է ապրում Էրզրումում տեսնելով ստեղծված բարձիթողի վիճակը:Հաճախ նրան մեղադրում էին ինքնագործունեության մեջ բաց դա իրականությանը չէր համապատասխանում,քանի որ նա ռեալիստ էր ճիշտ էր գնահատում ստեղծված իրավիճակը ուստի տալիս էր իր սեփական գնահատականը և գործում էր շատ արդյունավետ:Հազարավոր տառապյալ գաղթականների հետ և կիսաքաղց իր զորախմբով հանճարեղ զորավարը փրկոց հազարավոր հայ ընտանիքներ կոտորածներից, ճիշտ կազմակերպելով արևմտահայերի գաղթը:Կարճ ժամանակում մեծ կորուստներ պատճառելով թշնամուն ազատագրեց բազմաթիվ հայկական բնակավայրեր,Նախիջևանը, Զանգոզուրը:Անմոռանալի զորավարի վերջին հաղթարշավը սկսվեց  1918թ-ի գարնանից մինչև աշուն:Անդրանիկը խիստ քննադատության ենթարկեց գործող իշխանություններին նրանց մեղադրելով  Էրզրումի,Սարիղամիշի, կարսի և այլ բնակավայրերի հանձնումը թշնամուն, նրանց համարելով անհեռատես գործիչներ: առավել զորավարին վշտացրեց Բաթումի պայմանագիրը :Այդ առիթով Անդրանիկը ասել է. Քաջազնունիները և Խատիսովները վճռեցին Հայաստանի ճակատագիրը: Վերջապես խորը հիասթափություն  ապրելով դաշնակների կառավարությունից իր զորամասով շարժվեց Էջմիածին և 1919թ-ի ապրիլի 23-ին իր զորամասի զենքերը հանձնեց Գևորգ 5-րդ կաթողիկոս Սուրենյանին տառապյալին արցունքը աչքերին, կարոտը սրտում հեռացավ Հայաստանից,սկզբում գնաց Թիֆլիս ժողոովրդական բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մոտ որը զորավարի պատվին մեծ ընդունելություն կազմակերպեց:Ինչպես նշում է հանճարեղ պատմաբան Լեոն նրանք երկուսով երկար ժամանակ զրուցել են հայ ժողովրդի ճակատագրի մասին:Ի վերջո Անդրանիկը գնաց Փարիզ Մանչեստր այնտեղից էլ ԱՄՆ:Ապրեց Ֆրեզնոյում,եղավ Բոստոնում, Նյու-յորքում և վախճանվեց 1927թ.-ի օգոստոսի 31-ին Չիկագոյի հանքային ջրերի առողջարանի հիվանդանոցում:Ահդրանիկի դին Չիկագոյից տեղափոխվեց Ֆրեզնոյից Արարատյան գերեզմանատուն, հաջորդ տարի նրա աճյունը թաղվեց Փարիզի Պերլաշեզ գերեզմզնատանը:Նրա կինը Նվարդը իր օրագրում գրել է իմ ամուսնու վերջին խոսքը եղել է. <<գործս կիսատ մնաց>>:Նրա վերջին ցանկությունը եղել է . <<Գոնե ճկույթս թաղեք իմ հայրենիքում>>: Լուսահոգի վարչապետ Վ.Սարգսյանի որոշումով 2000թ-ի փետրվարին Զորավար Անդրանիկի  աճյունը տեղափոխվեց Երևան Եռաբլուր: