• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Սեբաստացիներ» երգչախմբի դռները բաց են, համեցեք

Կրթահամալիրի հարգելի դասավանդող, ծնող, բարեկամ, «Սեբաստացիներ» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարը մաեստրո Հարություն Թոփիկյանն է, համալրման կարիք ունի: Այս նպատակով հայտարարում ենք լսումներ երգչախմբի ստեղծագործական կազմում ընգրկվելու համար:
Եթե սիրում եք ազնիվ երաժշտությունը, երգը, երգչախմբային արվեստը, ունեք երաժշտական լսողություն, ցանկություն՝ այդպիսի երաժշտության ստեղծմանը, կատարմանը, տարածմանը անմիջական մասնակից դառնալու, լավ հնարավորություն է. կարևորեք, համարձակ եղեք, դիմեք, փորձեք:
Լսումները կատարում է մաեստրոն, ամեն երեքշաբթի, հինգշաբթի՝ ժամը 15.15-17.00-ին, «Սեբաստացիներ» համերգասրահում (Բաբաջանյան 25):Եթե ձեր երաժշտական ընդունակությունները համապատասխանեն երգչախմբում երեգելու պահանջներին, անհրաժեշտության դեպքում ձեզ հետ կտարվի նաև անհատական աշխատանք՝ երգչախմբի ծրագիրը յուրացնելու համար:
«Սեբաստացիներ» երգչախմբի դռները բաց են, համեցեք:

 

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան
Ադմինիստրատոր՝ Արմինե Թոփչյան

 

AttachmentSize
PDF icon sebastaciner_ergchaxumb_.pdf108.02 KB