• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տաք հագնված դեպի MSKH աստղադիտարան

Ի՞նչ կապ ունի Հ. Թումանյանն աստղագիտության հետ: Հավատացեք, որ այդպիսի կապ իրոք կա... Ավելին իմանալու համար բոլորս փետրվարի 23-ին` ժամը 21:00, հագնում ենք մեր ամենատաք հագուստը, վերցնում ենք մեր ֆոտոխցիկներն ու ճանապարհ բռնում դեպի MSKH աստղադիտարան: Այնտեղ նաև մենք մի պահ կզգանք ինչպես Գալիլեո Գալիլեյն առաջին անգամ դիտակով երկնքին նայելիս: Կդիտենք Յուպիտերն իր արբանյակներով, Լուսինն իր խառնարաններով, երկնակամարի ամենապայծառ աստղ Սիրիուսը, կծանոթանանք Օրիոն համաստեղության հետ, կճանաչենք երկնակամարի այլ պայծառ աստղերի` Ռիգելի, Բետելգեյզեի, Ալդեբարանի, Կապելայի և այլ օբյեկտների հետ: Հուսով ենք, որ եղանակը բարեհամբույր կգտնվի մեր նախաձեռնության հանդեպ: