• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Լիդիցե 2013» մանկական նկարի միջազգային ցուցահանդես

2013 թվականի մայիսի 30-ից հոկտեմբերի 31-ը Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում կազմակերպվելու է կերպարվեստի 41-րդ միջազգային ցուցահանդեսը:

 Ցուցահանդեսը նվիրված է լինելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի 10-ամյա հոբելյանին: Թեմաները կարող են առնչվել ազգային տարազի, արհեստների, գյուղական պարերի և  հարսանիքների, առասպելների և ավանդույթների հետ: Մրցույթին կարող են մասնակցել 4-16 տարեկան երեխաներ և ներկայացնել աշխատանքներ նկարչության, փորագրության, լուսանկարչության, կերամիկայի և համակցված տեխնիկայի բնագավառներում:           

Հայտերի և աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2013 թ. մարտի 15-ն է: Ցուցահանդեսի մասին ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ  http://www.mdvv-lidice.cz/ru/ կայքէջից:

Lidice2013.rar

Աղբյուրը՝ edu.am