• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պարապ 12-ները

 

«Էս ինչ պարապ եք, որ դասի եք գալիս»,-ասաց ընկեր Արտակն ու գնաց:

Այո, մենք` տասներկուերորդ դասարանցիներս, պարտաճանաչ կերպով, քիչ բացակայելով, համարյա թե դասից չթռնելով, ոչ մի միջոցառման չմասնակցելով ապրում ենք, նույնիսկ հաշվետվություն չենք գրել, որի համար արժանացել ենք տիար Գևորգի բարկությանը, այն էլ ի՜նչ բարկություն… միայն առավոտյան  ընդհանուր պարապմունքին ենք մասնակցում (բայց վայ էդ մասնակցելուն), մեկ էլ խելոք դաս ենք անում:

Ժամեր առաջ էլ մեր  անըստգյուտ ուսուցիչների կողմից վերջին զանգը յուրովի անցկացնելու առաջարկություն ենք ստացել, այն է` վերջին զանգյան միջոցառումից թռնենք, ի՞նչ կասեք, ընկերներ, չէ որ ուսուցիչները վատ բան չեն առաջարկի, իրենք հասուն մարդիկ են, բանիմաց, խելացի, մի բան գիտեն էլի, որ առաջարկում են :D (ես մեռա ծիծաղից, դե գուշակեք, ո՞ր մեկս ա մեռնողը)...

Բայց մյուս կողմից էլ որ նայում ես մեկ էլ երբ ենք սիրունանալու, արտասվելու, շնորհավորվելու, նվերներ ստանալու (ի դեպ էդ օրն իմ ծնունդն ա,- ասաց Լիլիթը), քեֆ  անելու, ճամփորդելու... երևի, այս թվարկածների կեսից ավելին կիրականանա, հատկապես նվերներն ու վերջին ճամփորդությունը:

Գիտենք` մեզ նման խելոք, ոչնչի չմասնակցող, ամեն ինչից մեզ հեռու պահող, պասիվ, դինջ աշակերտներ էլ չեք ունենալու, և այդ եզակի ծնունդների դեմքը տեսնելուն մնացել է 3 ամիս,  8 օր և ընդհամենը 6 ժամ… Ինչ խոսք, սիրելի, անըստգյուտ ուսուցիչներ, դուք  մեզ շատ կկարոտեք, չափազանց շատ, ուզած-չուզած  գնալու ենք, բայց որ լավ տեղ գնաք` ձեն հանեք, առանց մեզ տենց բան չանեք:ԴԴԴ

Լիլիթ Սարգսյան, Նելլի Ալավերդյան