• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԲՆԱԳԵՏ-իկ ակումբի ծրագիրը

‹‹Մխիթար Սեբաստացի››կրթահամալիր

Ծրագիր

Ծրագիրը նախատեսվում է 5-6դասարանների սովորողների համար

 

Ծրագրի նպատակն է.

  • սովորողների մոտ զարգացնել հետաքրքրություն բնության նկատմամբ
  • տալ բնագիտական գիտելիքներ զրույցների, ուսումնական, գիտահանրամատչելի  ֆիլմերի դիտումների միջոցով
  • փորձերով զարգացնել գործնական հմտություններ և կարողություններ
  • զուգահեռաբար նպաստել սովորողի անհատականության բացահայտմանը, ինքնադրսևորմանը, ստեղծագործական և հետազոտական հմտությունների զարգացմանը
  • զարգացնել տրամաբանական մտածողությունը, գիտական լեզվամտածողությունը, հետազոտելու, ստեղծագործելու ունակությունը, եզրակացությություն անելու կարողությունը
  •  ուսուցիչ-սովորող սերտ կապի շնորհիվ ինֆորմացիա-գիտելիքը դարձնել հիմնարար՝ գիտելիք-իմացություն
  • շարունակել հրատարակել երեխաները երեխաների համար  մանկական բնագիտական  «Բնագետ-իկ» էլեկտրոնային ամսագիրը
  • ստեղծել հետաքրքրաշարժ փորձերի ժողովածուների շարք

 

Ծրագրի հիմքում ընկած է դիտարկում-փորձ-եզրակացություն մոտեցումը, որն իրականացվում է զրույցների, փորձերի կատարման և քննարկման միջոցով:

Մեծ ուշադրություն է դարձվում սովորողների կողմից առաջադրված հարցերի քննարկմանը:

 

Դասընթացի կազմակերպումը

 

Նախատեսվում է դասընթացը կազմակերպել ակտիվ ուսուցման մեթոդներով՝ օգտագործելով ՏՀՏ միջոցներ: Տեսական և գործնական պարապմունքներից բացի ուսուցման ձևերից են ուսումնական ճամփորդությունները:

Արդյունքում սովորողների մոտ կմեծանա բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը, կկարողանան ինքնուրույն կատարել հետազոտական, ստեղծագործական  աշխատանքներ կմասնացեն օլիմպիադաներին, Դիջիթեքին:

 

Գնահատում

Հաշվի առնելով դասընթացի յուրահատկությունը, առաջարկվում է ոչ բալային գնահատում:Արդյունքները ներկայացվում են տարբեր ուսումնական նյութերի, առաջադրանքների ներկայացմամբ՝ էլեկտրոնային եղանակով:

ԲՆԱԳԵՏ-իկ ակումբը ցանկացողներինհրավիրում է ամեն հինգշաբթի, ժամը 14:30 Դպրոց-պարտեզ

 

Ծրագիրի հեղինակ՝ Հասմիկ Նալբանդյան