• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ

 

 

         Իմ  միակ  Ժոզեֆինա,  քեզնից  հեռու  ամբողջ  աշխարհը ինձ թվում է անապատ, որտեղ ես միայնակ եմ... Դու տիրում էիր ոչ միայն իմ հոգուն: Դու իմ մտորումների միակ տիրուհին ես: Երբ ինձ ձանձրացնում են,  այսպես կոչված մարդիկ, երբ պատրաստ եմ անիծել կյանքը, այնժամ ձեռքս դնում եմ կրծքիս, իսկ այնտեղ քո նկարն է, նայում եմ նրան, սերը ինձ համար բացառիկ երջանկություն է... Ինչպիսի գայթակղություններով կարողացար դու հպատակեցնել իմ բոլոր ունակությունները ու իմ հոգու կյանքը՝ միմիայն քո շուրջը: Ապրել Ժոզեֆինայի համար՝ ահա իմ կյանքի պատմությունը:

Մեռնել առանց հագենալու քո սիրով՝դժոխային տանջանք է, իսկապես ոչնչանալ է: Իմ միակ բարեկամ, ճակատագիրն ընտրել է մեզ, որ անցնենք կյանքի ճանապարհով միասին: Այն օրը, երբ քո սիրտը ինձ չի պատկանի, կյանքը կկորցնի ինձ համար իր ողջ գեղեցկությունն ու գայթակղությունը:

 

 

Աղբյուր՝ Համաշխարհային սիրերգության նամականի