• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է

Այսօր մեծանուն բանաստեղծ, դերասան, երգիչ Վլադիմիր Վիսոցկին կդառնար 75 տարեկան: Այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է: Վ. Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին, Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ` Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում: Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք:

Նա մեծ հետք է թողել ռուսական մշակույթում: Չնայած որ անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից, Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում:

1970-ին համերգներ է տվել Հայաստանում: Վ. Վիսոցկին խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում, այդ թվում՝ Շեքսպիրի «Համլետի» դերում: 1964 թվականից՝ Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան: Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի:

Մահացել է 1980 թ. հուլիսի 25-ին: 

Նյութը՝ ilur.am