• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«The power of culture to create a better future» խորագրով շարադրությունների մրցույթ

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ճապոնական «Goi Peace Foundation» կազմակերպությունը հայտարարել են «The Power of Culture to Create a Better Future» խորագրով շարադրությունների մրցույթ:
Մրցույթը նախատեսված է տարիքային երկու խմբերի` մինչև 14 տարեկան դեռահասների և 15-25 տարեկան երիտասարդների համար:
Շարադրությունն անհրաժեշտ է ներկայացնել անգլերենով, ֆրանսերենով, իսպաներենով, գերմաներենով /700 բառից ոչ ավել/ կամ ճապոներենով /1600 գրանշանից ոչ ավել/, և այն պետք է ունենա մեկ հեղինակ և մինչ ներկայացվելը որևէ տեղ հրատարակված չլինի: Առաջին էջում պետք է նշվի.
•Վերնագիրը,
•հեղինակի անուն, ազգանուն, հայրանունը,
•հասցեն,
•հեռախոսահամարը,
•էլեկտրոնային հասցեն,
•ազգությունը,
•տարիքը,
•սեռը,
•ուսումնական հաստատության տվյալները /առկայության դեպքում/:
Ընդունված շարադրությունների հեղինակային իրավունքները պատկանելու են մրցույթի կազմակերպիչներին:
Մրցույթում հաղթողների համար նախատեսված են հետևյալ մրցանակները.
- մեկ առաջին մրցանակ` վկայական և 100,000 յեն /մոտավորապես 1,140 ԱՄՆ դոլար/, հրավեր Տոկիոյում կայանալիք մրցանակների հանձնման արարողությանը,
- երկու երկրորդ մրցանակ` վկայական և 50,000 յեն /մոտավորապես 570 ԱՄՆ դոլար/,
- հինգ երրորդ մրցանակ` վկայական և նվեր,
- 25 պատվո հիշատակում` վկայական և նվեր:
Հայաստանի կողմից կարող է ներկայացվել առավելագույնը 15 շարադրություն:
Ցանկացողները վերոնշյալ պահանջներին համապատասխան շարադրությունները պետք է ներկայացնեն մինչև 2013թ. հունիսի 10-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Արտաքին կապերի և սփյուռքի վարչություն(ք. Երևան, Կառավարության  տուն 3, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):