• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ֆիզտեխ-2013» ավանդական օլիմպիադայի առաջին փուլը Երևանում

2013թ. հունվարի 27-ին` ժամը 10:00,  Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում` Հանրակրթական տեխնոպարկում (Երևան, Հարավարևմտյան Բ-1 թաղամաս, Րաֆֆի 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց),  տեղի կունենա Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի (պետական համալսարան) «Ֆիզտեխ-2013» անվանդական օլիմպիադայի առաջին փուլը:

Հարգելի 10-12-րդ դասարանների սովորողներ, հունվարի 24-30-ը տեղի կունենա Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի (ֆիզտեխ) ավանդական  ֆիզիկա-մաթեմատիկական օլիմպիադան, որը ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական համալսարանի հետ, և Ձեր տվյալները հայտնվեն կադաստրում: Կադաստրը, դա ֆիզտեխի դիմորդների ռեյտինգային համակարգ է, որում արտապատկերվում է դիմորդի ակտիվությունը: Դիմորդին իր հավաքած բալերը կարող են հետագայում օգնել ֆիզտեխ ընդունվելու ժամանակ:

Բացի այս ամենից, օլիմպիադայում հաջող հանդես գալու դեպքում ձեռք կբերեք իրավունք մասնակցելու «ֆիզտեխ-2013» միջազգային օլիմպիադային, որը կկայանա Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում և Ռուսաստանի այլ քաղաքներում:

Որպեսզի հաստատեք ձեր մասնակցությունը, գրանցվեք abitu.net կայքում (դիտեք տեսահոլովակը)։ Գրանցվելուց հետո հետևեք առքայլ հրահանգավորմանը (1-ին հրահանգ, 2-րդ հրահանգ, 3-րդ հրահանգ): Հարցեր առաջանալու դեպքում գրեք հետևյալ հասցեով [email protected]։

Հարգանքով` օլիմպիադայի կազմակերպիչ` Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի  աերոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Շանթ Խլղաթյան 
[email protected], 010742848, 055854744

 

 

AttachmentSize
Image icon arqayl1.jpg154.99 KB
Image icon arqayl2.jpg131.8 KB
Image icon arqayl3.jpg52.61 KB
PDF icon 10.pdf489.72 KB
PDF icon 11-12.pdf493.53 KB