• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է դասվար-դաստիարակների վերապատրաստման դասընթացներ

Կրթահամալիրը կազմակերպում է «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր մեդիակրթություն» ծրագրով եռամսյա դասընթացներ աշխատող դասվար-դաստիարակների, դասվար-դաստիարակի աշխատանք փնտրողների համար: Կարող են դիմել անհատներ, կազմակերպություններ: Վերապատրաստումներն իրականացվում են վերապատրաստման փորձ ունեցող մասնագետների կողմից, ուսումնական արդիական միջավայրում. անհրաժեշտ ուսումնական միջոցները տրամադրում է կրթահամալիրը:

Վերապատրաստման մասնակիցները մասնագիտական փորձառություն կանցնեն կրթահամալիրի դպրոց-պարտեզներում:

Վերապատրաստման արդյունքով մասնակցին տրվում է վկայագիր: Վերապատրաստման արդյունքների ամփոփմանը հրավիրվում է մասնակցելու պատվիրատու կազմակերպության ներկայացուցիչը:

Վերպատրաստումներին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2013թ. փետրվարի1, ժամը18:00: Խնդրում ենք հայերեն լեզվով ու հայատառ լրացնել մասնակցության հայտի ձևը։ Մասնակիցների ցուցակներն ու ժամանակացույցը կհրապարակվեն փետրվարի5-ին, ժամը18:00: Ուսումնական պարապմունքները կկազմակերպվեն շաբաթ օրերը` ժամը 10.00-14.00` սկսած փետրվարի 16-ից։ Վերապատրաստման վճարը պայմանագրի համաձայն կարող է կատարվել փոխանցումով կամ կանխիկ մինչև փետրվարի 15-ը. Հայէկոնոմբանկ Մետաքս մասնաճյուղ հ/հ 163218137665:
Հեռ. 74.00.42, 095.20.84.40 

Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել կրթահամալիրի հյուրատնից:

Վերապատրաստման ծրագիր

  • Դպրոց-պարտեզ նոր ուսումնական միջավայր
  • Ուսուցման թվային միջավայր. համակարգչային ծրագրերի, ինտերակտիվ գործիքների կիրառումը ուսուցման մեջ
  • Նոր որակի ուսումնական նյութեր
  • Ուրախ օտար լեզու. համակարգչային խաղեր, առցանց ուսումնական նյութեր, կարաոկե
  • Երաժշտությունը, մարմնակրթությունը կրտսեր դպրոց-պարտեզում. երաժշտության ունկնդրում, երգ-պար, դասարանը` երգչախումբ, համույթ, սպրոտլանդիաներ, լող
  • Ուսումնական ֆիլմերի ստեղծումը ուսուցման և արդյունքների ներկայացման միջոց
  • Ուսուցման կազմակերպում ուսումնական նախագծերի իրականացման միջոցով