• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական աշխատողների ձմեռային դպրոց

Հունվարի 8-11

Աշխատանքի սկիզբը` ժամը 10.00

Աշխատանքի վայրը։ Ընդհանուր պարապմունքները, սեմինարները,  Հանրակրթական Դիջիթեք 2013-ի նախապատրաստական աշխատանքները, ընդմիջումներ կազմակերպվում են օրական մեկ դպրոցում` հունվարի 8-ին` Նոր դպրոցում, հունվարի 9-ին` Դպրոց-պարտեզում, հունվարի 10-ին` Գեղարվեստի դպրոցում, հունվարի 11-ին` Դպրոց-պարտեզում, Գեղարվեստի դպրոցում, Կենտրոնում (մեդիակենտրոնում), ակումբների խորհրդի, մասնաժողովի և վարչական խորհրդի նիստերը` Կենտրոնում։   

Աշխատակարգ

10.00-10.15  ընդհանուր պարապմունք
10.15-10.30  կրթահամալիրի տնօրենի խոսք
10.30-11.45  սեմինարներ.

- առարկայական ծրագրերի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքների քննարկում
- գրասենյակի ղեկավարներ. էլեկտրոնային մատենավարությանն ուղղված ծրագրեր
-  դասվարներ. նկարչություն, տեխնոլոգիա, երաժշտություն, պար
- երգչախմբի պարապմունքը հունվարի 8-ին և հունվարի 10-ին

11.45-12.00  պարասրահ
12.15-12.45  ընդմիջում
12.45-13.30  Հանրակրթական Դիջիթեք 2013-ի նախապատրաստական աշխատանք. խմբերը կազմվում են ըստ Հանրակրթական Դիջիթեքի անվանակարգերի
13.45-15.00   ակումբների խորհուրդ
15.00-16.30  վարչական խորհրդի, մասնաժողովի համատեղ նիստեր

- Ամանորյա, սուրբծննդյան նախագծի արդյունքներ. ներկայացնում է Նունե Մովսիսյանը
- «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2012թ. աշխատանքի հաշվետվություն
-  «Փորձարարական մանկարվարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2013թ. աշխատանքի բովանդակություն
- դասավանդողների, սովորողների աշխատանքը  կայքում, գնահատման ծառայության հաղորդումը
- ուսումնառության պայմանագրով իրենց պարտականությունները չկատարած սովորողների՝ ուսումնառությունը շարունակելու մասին (հունվարի 10-ին)
- գնացող-եկողների էլեկտրոնային թերթիկներ, գնահատման ծառայության հաղորդումը
- 2013թ. հունվար-փետրվարի վերապատրաստումների ծրագիր և ժամանակացույց
- կրթահամալիրում իրականացվող ֆինանսական ծրագրերի հաշվետվություն
- Հանրակրթական Դիջիթեք 2013-ի նախապատրաստական աշխատանքի ներկայացում
- 2012-2013 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական գործունեության գնահատման կազմակերպման մասին
- 2012-2013 ուստարվա 5 տարեկանների ուսուցման ծրագրով սովորողների 1-ին դասարան անցման մասին
- հանրապետական առարկայական օլիմպիադաներին կրթահամալիրի մասնակցության մասին
- կրթահամալիրի 2013թ. կառուցվածքը, ընդունվող և ազատվող աշխատողներ
- «Ձմեռ» մեդիաօլիմպիադայի աշխատանքների մասին Արմինե Բաբայանի հաղորդումը
- 2013-2014 ուստարվա ընդունելությունը սկսելու մասին
- հանրակրթական Դիջիթեք 2013-ի նախօրյակին կրթահամալիրի դպրոցներում թվային միջոցների, համացանցի, ծրագրերի խնդիրների մասին դպրոցների ղեկավարների, Սեն Միքայելյանի, Տիգրան Պարսիլյանի հաղորդումը
- կրթահամալիրի գրադարանը և ֆոնդը 2013թ.
- գրապահոցի ուսումնասիրություն` ընթերցվող և չընթերցվող գրքեր
- ուսուցչի և սովորողի անհատական պահարաններ
- կրթահամալիրի մասնաճյուղերի կանոնադրություն

20.00-21.30   առցանց քննարկումներ

- Կրթահամալիրի գրադարանը և ֆոնդը 2013թ.
- «Փորձարարական մանկարվարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2013թ. աշխատանքի բովանդակություն
- ՀՀ նախագահի ընտրություն 2013
- 2012-2013 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական գործունեության գնահատման կազմակերպման մասին

Սեմինարները, Հանրակրթական Դիջիթեք 2013-ի նախապատրաստական աշխատանքը մանրամասն լուսաբանվում են mskh.am-ում։

Աշխատանքի հաշվառումը կատարվում է դպրոցների գրասենյակների ղեկավարների կողմից։