• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տարրական դպրոցի ուսուցիչների մրցույթին մասնակցելու հրավեր

«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» միջազգային կոնսորցիումի հետ համատեղ իրականացնում է USAID-ի «Բոլոր երեխաները կարդում են» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող «Գնահատման գործիքներ տարրական դասարաններում գրաճանաչության արդյունավետ դասավանդման նպատակով» ծրագիրը:

Ծրագրին մասնակցելու համար հայտարարվում է տարրական դպրոցի ուսւցիչների մրցույթ։ Դիմորդները մինչև 2013թ. հունվարի 25-ը պետք է ներկայացնեն իրենց աշխատանքային և կենսագրական տվյալները (resume) և նպատակի հիմնավորումը։

«Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի «Տարրական դպրոցի ուսուցիչների մրցույթին մասնակցելու հրավերը» կցվում է։