• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիեզերագիտական ճամբարի հրավեր

Ամռանը Թուրքիայի Իզմիր քաղաքում ՆԱՍԱԱ-ի ծրագրով կազմակեպվում է ամենամյա միջազգային տիեզերական ճամբար[1]: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստացել է 2013թ. ճամբարի հրավերը և սկսել է մասնակից սովորողների ընտրությունը։

Մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով: Մրցույթին կարող են մասնակցել 7-11-րդ դասարանի սովորողները, ովքեր հետաքրքրվում են տիեզերագիտությամբ, տիրապետում են անգլերենին և պատրաստ են ներկայացնելու կրթահամալիրն  ու Հայաստանը միջազգային տիեզերական ճամբարին։

Մրցույթը կլինի երկու փուլով։ Մրցույթի առաջին փուլում սովորողը [email protected] էլ. փոստին պետք է ուղարկի «Ինչու եմ ուզում մասնակցել Իզմիրի տիեզերական ճամբարին» վերնագրով անգլերեն շարադրություն` մեկ էլեկտրոնային էջի սահմանում:Առաջին փուլի  վերջնաժամկետ սահմանվում է 2013թ. փետրվարի 1-ը:

Մրցույթի երկրորդ փուլի պայմաններն են.

1. «Տիեզերք» ակումբի պարապմունքներին և նախագծերին մասնակցություն
2. Հանրակրթական տեխնոպարկի ստեղծման ու կայացման աշխատանքներին մասնակցություն.
3. Անգլերենի ու թուրքերենի դասընթացների մասնակցություն
4. Ուսումնական անհատական բլոգում նախապատրաստական աշխատանքի լուսաբանում

Ճամբարական սովորողները կընտրվեն «Տիեզերք» ակումբի, Հանրակրթական տեխնոպարկի, անգլերենի և թուրքերենի դասընթացների արդյունքներով։ 

[1] Կրթահամալիրի սովորողները 2011թ. և 2012թ. մասնակցել են Թուրքիայի Իզմիր քաղաքում կազմակերպվող միջազգային տիեզերական ճամբարին։