• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անհատական բանավեճի առաջնություն...

Երեկ ավարտվեց «ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԱՄԲԻՈՆ» ակումբի կազմակերպած բանավեճի անհատական առաջնության առաջին փուլը: Անհատական բանավեճերը անցան թեժ, և այն հետաքրքրեց շատերին:  Հիմա ընթանում է երկրորդ փուլը: Առաջին փուլի ավարտից հետո, մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով և հիմա դրանք ուզում եմ ներկայացնել ձեզ:

Մասնակիցների տպավորությունները

Կարապետյան Էլեն: Շատ հաճելի բանավեճ, հաճելի թեմաներ: Մեծ տպավորություն ստացա, և շատ բաներ իմացա:

Մերի Թելունց:  Շատ հետաքրքիր բանավեճ էր:  Անկեղծ ասած գոհ չեմ իմ ցուցաբերած արդյունքից, վստահ եմ, որ ավելի լավ կարող էի հանդես գալ, բայց չգիտեմ ինչու խառնվեցի: Հակառակորդս արժանի էր հաղթանակի, և ես պատվով պարտվեցի, դրա պատճառը իմ թեման էր, որը չէր համապատասխանում իմ կարծիքին: Միայն կուզենայի ավելացնել, որ լավ կլիներ եթե թեմաները ավելի համապատասխան լիներ բանավիճելու:

Սոնա Հովհաննիսյան: Շատ հետաքրքիր էր: Կուզենայի նմանատիպ բաներ շուշուտ կազմակերպվեին: Կուզենայի ավելի շատ խորհուրդներ լսել: Գնահատականը օբյեկտիվ էր: Մեծ հաճույքով կմասնակցեի բանավեճի շարունակությանը:

Վիկա Մարկոսյան: Շատ հետաքրքիր բանավեճ էր, տպավորված եմ: Դիտողություններ չունեմ: Հուսամ մյուս բանավեճերն էլ ավելի հետ հետաքրքիր կանցնեն: Սիրով կսպասեմ:

Մարինա Մնացականյան: Շատ հետաքրքիր բանավեճ էր: Կցանկանամ, որ ևս մի քանի անգամ մասնակցեմ: Կցանկանամ  բանավիճել ընկեր Դավիթի հետ:

Նարե Հովհաննիսյան:  Շնորհակալ եմ լավ, հետաքրքիր և օգտական բանավեճի համար: Դիտողություններ և առաջարկություններ չունեմ:

Ղազարյան Հայկ: Ունեմ շատ լավ տպավորություններ: Իհարկե ես նախնտրում եմ հայերենը, որովհետև հենց հայերենն է մերը, իսկ մյուսները օտար են:

Լաուրա Ենոքյան