• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորի և Սուրբ Ծնունդի ծեսը կրթահամալիրում

Հարգելի գործընկերներ` դասավանդողներ, ծնողներ, սիրելի սովորողներ, կրթահամալիրի ծեսերի կենտրոնը և  mskh.am-ի «Ծիսական տոնացույց» բաժինը վարող Նունե Մովսիսյանը առաջարկում են «Ամանոր և Սուրբ Ծնունդ» ծիսակատարության ծրագրի նախագիծ` «Սուրբ  Ծնունդը` որպես Ծես, մեր միասնականացման ձևն է»։ Հիշեցնում եմ նաև 2012-ի սկզբին տնօրեն Աշոտ Բլեյանի «Ինչ արժեք ունի խոսքը, եթե այն գործ չի դառնալու» սուրհանդակը։

Դեկտեմբերի 26-ին` ժամը 20.00-21.00, առցանց քննարկումը վարում է Նունե Մովսիսյանը։

Ձեր հարցերը, առաջարկությունները կարող եք գրանցել Ձեզ հարմար ժամանակ։   

Կարծիք

Բարի երեկո, ընկերներ ջան: Ուզում եմ, որ միասին քննարկենք այս ծրագիրը, որովհետև ցանկացած անթերի գրված ծրագիր ոչինչ չարժե, եթե այն չի աշխատելու կամ վատ է աշխատելու: Ուզում եմ, որ միասին ունենանք մեզ արժանի տոն: Պարզաբանում եմ` միասին ասվածը ամենևին չի նշանակում որևէ պարտադրանք (սա այդ դեպքը չի) և չի էլ կարող լինել, որովհետև այն, ինչ սրտով չի արվում, չի կարող ընդունելի լինել Աստծո կողմից: Մի պարզաբանում ևս. ծեսին կարող են մասնակցել ոչ միայն պահք պահողները: Պահեցողությունը չի կարող և չպետք է խոչընդոտ լինի միասին լինելու և ուրախանալու համար: Պահքը ընդունելի է, եթե ինքնամաքրում կա ներսումդ, հակառակ դեպքում պահք պահելու իմաստը ո՞րն է: Եթե էլի պարզաբանումների կարիք ունեցող բաներ կան, խնդրում եմ` ասեք:

Նուն ջան, շատ լավ նախագիծ է, մի քանի նկատառում. լավ կլինի ծրագրում «հոգևոր երգերի», «ծիսական խոհանոցի», «ծիսական պարերի» վրա հղումներ դրվեն, որ մինչև այդ օրը պատրաստվենք

Շնորհակալ եմ ծրագրի համար:

Հա, Նառ ջան, ճիշտ նկատառում է, անպայման կարվի, շնորհակալություն:

Հղումներ կլինեն երգերի, պարերի, տեսանյութերի վրա, իսկ այ, խոհանոցը, ոնց որ չհասկացա, էդ ոնց ես պատկերացնում, ընկեր: Ի դեպ, ծիսական պարի առաջին փորձը կլինի դասավանդողների ամանորյա տոնախմբության ժամանակ:

Նուն ջան, կերակրատեսակների բաղադրատոմսերը տեղադրելը լավ գաղափար է։ Հստակ կիմանանք՝ ինչ ենք կերել։

Նուն ջան, բաղադրատոմսերը

Բարի երեկո, տիկին Նունե ջան, ծրագիրը, իրոք, շատ գրավիչ է, ու ես մեծ սիրով մասնակցելու եմ, բոլոր ծիսակատարություններին:

Հա, Նառ ջան: Նախօրեք կդրվեն ոչ միայն այդ օրը պատրաստվելիք ուտեստների բաղադրատոմսերը, այլ նաև հայկական ամանորյա ծիսական այլ բաղադրատոմսեր:

Բարի երեկո, տիկին Նունե ջան ո՞վ է պատրաստելու ծիսական ուտեստները:

Տիկին Նունե, իմ կարծիքով մի քիչ շատ են եկեղեցական, հոգևոր ու ծիսական միջոցառումները: Ավելի աշխույժ միջոցառումները պակասում են:

Ֆլեշ-մոբի հոտ եմ առնո՞ւմ :)

Արտակ ջան, ուղղակի հաշվի է առնվել տոնի հոգևոր լինելու փաստը: Բայց, եթե կոնկրետ առաջարկություն ունես, ասա, լա՞վ...

Տիկին Նունե ջան, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հետաքրքիր նախագծի համար: Կարծում եմ, որ այն օգտակար կլինի ոչ միայն մասնակցողների և կատարողների համար, այլ նաև այս նախագծին հետևողների համար՝ շատ նոր բաներ կարող ենք սովորել և կիրառել: Նառայի առաջարկն էլ է հետաքրքիր. (իհարկե, եթե ժամանակը ների) կարելի է ֆոտոբաղադրատոմսի տեսքով ներկայացնել:

Բարի երեկո, ոգևորված եմ և պատրաստվում եմ: Երգերի հղումներն անպայման կդրվեն կայքում:

Զառա ջան, ուտեստը միասին ենք պատրաստելու:

Շնորհակալություն, Մարինե ջան:

Սիրով տեղեկացնեմ նաև, որ տոնական, ծիսական օգտակար նյութեր գրադարանի կայքում էլ են տեղադրվում:)

Հա, Լուսինե ջան, սա դեռ սկիզբն է, մյուս տարի արդեն շատ բաներ սովորած կլինենք:

:) Հա ես էդպես էլ իմացա, իսկ ի՞նչ ցանկ է լինելու:

Զառ ջան, իմ բլոգում էլ մի բաժին կա` հայկական խոհանոց խորագրով, կարող եք վերցնել: Լավ բան եք մտածել, ապրեք:

Նուն ջան, մենակ վախենում եմ՝ էդքանը չհասցնենք, մանավանդ որ Արտակն էլ ֆլեշմոբ է առաջարկում։

Նուն ջան, առաջադրանքների մեջ կարող է ավելանալ նաև ծիսական խոհանոցի առանձին տեսակներ սովորողները, ուսուցիչները տանը պատրաստեն ու ֆիլմի ձևով տեղադրեն

Նառ ջան, տնային աշխատանքը, խնդրում եմ, արի բացառենք։ Թող այդ օրը հանգստանալու համար մնա։

Զառ ջան, այդ օրը սեղանին դրվելու են`չամիչով փլավ, ձուկ, գինի: Նառան ասել է` գինի ունենք: Չէ՞, Նառ ջան:

Է, Հաս ջան, ավելի լավ, մեկ ա, մյուս օրը էլի հանդիպելու ենք...

Եթե տնօրենը խոստանում է հանգստյան օրերը մեկ օրով ավելացնել...

Անպայման կվերցնեմ նյութը: Շնորհակալություն

Նառ ջան, աչքիս դու պաշտոնդ փոխես, դառնաս կրթահամալիրյան ավագ խորհրդատու: Տեղով խելք ես է..

Բարի երեկո բոլորին Տիկին Նունե ջան, շատ լավ նախագիծ է բոլորին համախմբելու համար
By Իրինա Ապոյան

Բարի երեկո, տիկին Նունե ջան, իսկ սովորողներ մասնակցելո՞ւ են ծեսին:

Շնորհակալություն լուսավորելու համար :)

Բարի օր, Գոհար ջան, իհարկե, եթե ուզում են: Իրինա Ապոյան ջան, շնորհակալ եմ:

Բարի երեկո, բոլորին։ Նունե ջան, իսկ ինչպե՞ս ես պատկերացնում դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը տևող փուլի միասնական իրականացումը։

Սուսան ջան, դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը միասնական իրականացումը պատկերացնում եմ մեդիայի միջոցով:

Կարո՞ղ է՝ առցանց հանդիպման ժամ է պետք նշանակել, թե՞ դժվար կլինի դա կազմակերպելը։ Օրերի զբաղվածությունը միայն մեզնից չի կախված։

Երեկոներս բարի, Նուն ջան. ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են մասնակցելու այս ծեսին, ողջունում եմ ծրագիրը: Ուրախ եմ տնօրհնեքի համար և... սպասում եմ` սիրով:

Նուն, իսկ կլինի՞ ամսի 6-ին ուրիշ եկեղեցի գնանք։ Սուրբ Սարգիսը խելքից դուրս լիքն է լինում։

Առավելապես հանդիպելու ենք կայքում: Մեդիամիջավայր ենք ստեղծելու, լինելու են աստվածաշնչյան ընթերցումներ, Շնորհալի, Տաթևացի, մի խոսքով` ցանկը կա ծրագրում:

Նուն ջան, բա, դեկտեմբերի 30-ից սկսած պատրաստում են չէ՞, մեդիաօլիմպիադայի աշխատանք թող դառնա:

Իհարկե, Հաս ջան, ամեն մեկը գնում է իր նախընտրած եկեղեցին:

Ես ու տիար Գևորգը շուտ կհասնենք Կենտրոն։ Դե, գնացեք...

Մնում է ամբողջը հասցնել...

Բարև, Մարգո ջան, բա մենք ինչ ուրախ ենք, որ տունդ վերջապես օրհնվելու է, էլ չեմ ասում, ձեռի հետ էլ դու կօրհնվես:

Տիկին Նունե ջան, իսկ առավոտյան ընդհանուր պարապմունքը մեդիայի միջոցով կարո՞ղ ենք կազմակերպել:

Բարի երեկո, տիկին Սուսան դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը տևող փուլը կոչենք իրար չտեսնելու և շատ կարոտելու փուլ:

Սուս ջան, կդժվարանամ հարցիդ պատասխանել, որովհետև դա միայն ինձնից չի կախված:

Երեխեք ջան, գինին կրթահամլիրում է, շա~տ, իմ աչով եմ տեսել, իմ ականջով լսել, դեռ մի պուճուր էլ՝ խմել... Շատ լավն է:

Զառ ջան, կարծում եմ` շատ էլ հնարավոր է, սիրում եմ էլի էս մեդիան, ամեն բան հնարավոր է դարձնում:

Նուն ջան, մի երկու տող առաջ վախենում էիր, իսկ հիմա արդեն սիրում ես... Լավ զարգացում է։ Թամազյան Տաթևն ի՞նչ կասի։

Pages

Կարծիք ավելացնել