• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք մերօրյա Ատամհատիկի ծեսի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մշակվող և իրականացվող «Զրոյից երկու տարեկանների կրթություն» ծրագիրն ուղղված է երիտասարդ ընտանիքներին, աջակցում է նրանց զարգացնող ծրագրերով և նախագծերով, երեխայի զարգացման միջավայրի, պայմանների, երեխայի օրվա և հիգիենայի կազմակերպման նյութերով, հետևում է երեխայի զարգացման ընտանեկան ծրագրին։ Նյութերը հրապարակվում են «Պարտեզ» ամսագրի «Ատամհատիկ» էջում։ Ծրագիրը մշակում, կազմակերպում  և տարածում է  0-2 տարեկանների, նրանց  ծնողների գնահատման ու մեծարման տոներ` որպես  ժամանակակից կյանքի մերօրյա ծեսեր:

Հերթական ծեսը Ատամհատիկն է՝ կրթահամալիրի աշխատողների՝ 2011թ. ծնված  երեխաների ատմահատիկը: Հրավիրում ենք դեկտեմբերի 12-ին` ժամը 17.30,  Հարավարևմտյան զանգավածի Սուրբ Երրորդության եկեղեցի` մանուկների օրհնության արարողությանը։ Ծեսի շարունակությունը կլինի կրթահամալիրի Գեղարվեստի կրտսեր դպրոցում` Րաֆֆու 69/1։   Ծրագիրը կցում ենք։

Սիրով`

Լիլիթ Բաբայան

Ատամհատիկի ծեսի համակարգող