• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երիտասարդական կարճ ֆիլմերի մրցույթ «Մարդու իրավունքները թվային դարաշրջանում» թեմայով

Հայաստանցի երիտասարդները հրավիրվում են մասնակցելու երիտասարդական կարճ ֆիլմերի մրցույթի «Մարդու իրավունքները թվային դարաշրջանում» թեմայով:

Մրցույթը կազմակերպվում է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի, Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության կողմից` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի օժանդակությամբ:

1.Թեմա և նպատակներ 

1.1.  Թեմա

Երիտասարդները պետք է ներկայացնեն կարճ ֆիլմ «Մարդու իրավունքները թվային դարաշրջանում»թեմայով: Ֆիլմերը կարող են պատրաստվել խմբերով և ուսումնական հաստատությունների համագործակցությամբ:

1.2. Մասնակցության իրավունքը

Մասնակցության իրավունք ունի Հայաստանի յուրաքանչյուր երիտասարդ քաղաքացի (17-ից մինչև 25 տարեկան. բացառության կարգով կարող են մասնակցել նաև 15-16 տարեկան անձինք):

1.3. Նպատակներ

Մրցույթի նպատակն է նպաստել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջմղմանը և բարձրացնել երիտասարդների իրազեկվածության մակարդակը թվային դարաշրջանում մարդու իրավունքների, այն հնարավորությունների վերաբերյալ, որ ունեն մարդու իրավունքների պաշտպանները համացանցի և սոցիալական մեդիայի շնորհիվ, երիտասարդներին հնարավորություն տալ այս թեմային մոտենալու ստեղծագործաբար, առաջ մղել մարդու իրավունքների պաշտպանների հաջողությունները: Լավագույն ֆիլմերը կցուցադրվեն 2012 թ. դեկտեմբերին` Մարդու իրավունքների օրվան նվիրված տոնակատարության շրջանակներում, Երևանում:

Միևնույն իրադարձությունը միաժամանակ տեղի է ունենալու ՄԱԿ-ի անդամ այլ պետություններում: Պարգևների հանձնման արարողությունը Հայաստանում տեղի կունենա ուղիղ հեռարձակմամբ, որով իրար հետ կապ կհաստատեն տարբեր երկրների երիտասարդներ, որոնք հնարավորություն կունենան համացանցի միջոցով խոսելու միմյանց հետ` խթանելով միջազգային երկխոսությունը, զարգացնելով հանդուրժողականությունը և փոխանցելով ՄԱԿ-ի արժեքները:

Բոլոր նյութերը կտեղադրվեն ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի YouTube էջում` (http://www.youtube.com/user/UNinArmenia) և հանրությունը կհրավիրվի քվեարկելու` լավագույն ֆիլմն ընտրելու համար:

2. Ընդհանուր պայմաններ

2.1. Ներկայացնելը և վերջնաժամկետը

Խնդրում ենք լրացնել գրանցաթերթիկը և ֆիլմերի հետ միասին ուղարկել ՄԱԿ-ի Հանրայինտեղեկատվության վարչություն մինչև չորեքշաբթի` 2012 թ. դեկտեմբերի 5-ըհետևյալէլեկտրոնային հասցեով` [email protected], կամ ֆիլմի օրինակը DVD-ովլրացված գրանցաթերթի հետ միասին, բերել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ (հասցեԵրևան, ՊետրոսԱդամյանի 14,): Խնդրում ենք ներառել Ձեր անձնագրի առաջին և երկրորդ էջերի պատճենը ևֆիլմի ամփոփ նկարագիրը (հայերեն և անգլերեն):

Ծրարը պետք է վերնագրված լինի հետևյալ կերպՄԱԿ-ի Հանրային տեղեկատվությանվարչությունՄարդու իրավունքների կինոփառատոն:

2.2. Տեխնիկական պայմաններ 

Ներկայացված ֆիլմերի տևողությունը չպետք է գերազանցի երեք րոպեն: Դրանք պետք է լինեն թվային և կարող են լինել գեղարվեստական/լիամետրաժ, փաստագրական, անիմացիոն կամ որևէ այլ տեսակի` պայմանով, որ վերաբերեն Մարդու իրավունքների թեմային: Ֆիլմերը կարող են լինել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն կամ նույնիսկ համր:

Ֆիլմերը կարող են ստեղծվել ձեռքի տակ եղած թվային ցանկացած սարքավորմամբ, ցանկացած տեսակի տեսախցիկով (բջջային հեռախոսների տեսախցիկները նույնպես կարող են օգտագործվել): Ընդունելի կլինեն միայն հետևյալ ձևաչափերը. avi, mp4, mov:

Բոլոր ֆիլմերը պետք է հարգեն Հայաստանի օրեսնդրությամբ նախատեսված հեղինակային իրավունքը:

Մրցութային հանձնաժողովի կողմից կդիտարկվեն միայն հատուկ այս մրցույթի համար ստեղծված ֆիլմերը, քանի որ այլ փառատոների կամ մրցույթների համար ստեղծված ֆիլմերը չպիտի ներկայացվեն այս փառատոնին:

Այն նյութերըորոնք չեն համապատասխանի վերոնշյալ պահանջներինչեն դիտարկվի:

2.3. Իրավունքներ 

Փառատոնի կազմակերպիչն իրավունք ունի մրցույթի ներկայացված նյութերն օգտագործելու/հրապարակելու ոչ առևտրային/հրապարակման նպատակներով: Մրցույթի մասնակիցները նույնպես իրավունք ունեն օգտագործելու/հրապարակելու իրենց արտադրանքը:

3. Պարգևներ 

Լինելու են երկու կարգի պարգևներ.

  1. ՄԱԿ-ի մրցութային հանձնաժողովի (բաղկացած  ԱԳՆ և ՄԱԿՀՏՎ-ի, ՄԱԶԾ-ի, ՄԱԲՀ-ի, ՄԻԳՀԳ-ի, ԵԱՀԿ-ի ու Եվրախորհրդի փորձագետներից) պարգև:
  2. Հանրության պարգև (You Tube-ի քվեարկության միջոցով): Բոլոր նյութերը կտեղադրվեն ՄԱԿ-ի YouTube էջում  (http://www.youtube.com/user/UNinArmenia), և հանրությունը կքվեարկի` լավագույն ֆիլմն ընտրելու համար:

4. Օժանդակ նյութեր 

Մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկություններ և կրթական նյութեր առկա են հետևյալ կայքերում.

http://www.un.org/en/rights/ 
http://www.un.org/en/documents/udhr/

http://www.un.org/Depts/dhl/udhr/
 
http://www.ohchr.org
  
http://www.ohchr.org/EN/UDHR/Pages/Introduction.aspx
 
http://www.udhr.org/UDHR/udhr.HTM#02
  
http://www.hrweb.org/resource.html
   
http://www.un.org/cyberschoolbus/
http://www.un.org/cyberschoolbus/humanrights/index.asp
  
http://www.un.am/
  
http://ombuds.am

4.1. Հարցեր 

Հավելյալ հարցերի առկայության դեպքում խնդրում ենք դիմել.

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչություն
Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակ
Պետրոս Ադամյան 14   
Երևան 375010, Հայաստան  
Հեռ. (374 10) 56 60 73 կամ 206, (374 10) 56 02 12
Էլ.հասցե` [email protected]