• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ազատ խոսքի ամբիոն»

Հաշվետվություն 

Նոր ուսումնական տարվ մեկնարկից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իր աշխատանքների մեկնարկը ազդարարեց <<Ազատ խոսքի ամբիոն>> ակումբը: Անցնող երկուս ու կես ամսվա ընթացքում ակումբը բավականին ակտիվ գործունեություն է ծավալել, եթե հաշվի առնենք, որ այն նորաստեղծ է և աշակերտական շրջանակներում ոչ հայտնի:

Այս ընթացքում, աշակերտների մասնակցությամբ ,<<Ազատ խոսքի ամբիոն>> ակումբում պարբերաբար տեղի են ունեցել հանդիպումներ և քննարկումներ: Հենց այդպիսի քննարկումների արդյունքում էր, որ ծնվեց <<Անկախություն 21>> տեսակետների ամփոփագիր ֆիլմը, որտեղ մեր աշակերտները, փոքրիկ պատմական ակնարկից հետո, ներկայացրեցին  իրենց տեսակետը անկախության վերաբերյալ:

Այնուհետև մեր ակումբը  ակտիվորեն ներգրավվեց Արցախում անցկացվող ակումբային ճամբարի աշխատանքներին: Արցախում մեր ակումբը կազմակերպեց և անցկացրեց <<Մասնագիտական կողմնորոշում>> թեմայով քննարկում, որը անցավ շատ հետաքրքիր և դինամիկ: Մեր ակումբը կազմակերպեց և անցկացրեց նաև բանավեճ`  տնտեսագետների և բնապահպանների մասնակցությամբ, որտեղ մեր կրթահամալիր աշակերտները բանավիճեցին ՀՀ հանքահումքային արդյունաբերության առաջացրած բնապահպանական խնդիրների շուրջ:  Արցախում, մեր ակումբը ներկայացնող սովորողները պատրաստեցին մեր ակումբի ճամբարային գործունեությունը նկարագրող տեսանյութ-հաշվետվությունը

Այս ընթացքում ակումբը նախաձեռնել և իրականացնում է ենթակայքի ստեղծման աշխատանքներ: Ենթակայքի ստեղծման աշխատանքները շուտով կմոտենան իրենց ավարտին՝ ինչը թույլ կտա շատ ավելի արդյունավետ և տեսանելի գործունեություն ծավալել:

Այս ընթացքում նաև կատարվել են նախապատրաստական աշխատանքներ առաջիկա բանավեճի անցկացման համար (թեմայի ընտրություն, թիմերի կազ, թիմերի աշխատանքների համակարգողներ), ինչպես նաև առաջիկայում սպասվում են քննարկումներ և սեմինարներ:

Մինչ այս մեր ակումբի գործունեությանը ակտիվորեն մասնակցել են հիմնականում ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները՝ Մարկոսյան Աստղիկ, Խանզրատյան Իզաբելլա, Սարգսյան Լիաննա, Ենոքյան Լաուրա, Մկրտչյան Էլեն, Բոյաջյան Մարինե(Գեղարվեստի ավագ դպրոց), Ամիրխանյան Ռուզան, Սողոմոնյան Արտավազդ և այլն:

Արման Երանոսյան