• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օրը ցերեկով «ռեկետ»-ի փորձ. 2

 

Նախորդ նյութում http://mskh.am/am/24067/ ներկայացվել էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը տուգանելու որոշումը և Կրթահամալիրի հիմնավոր առարկությունները: Այս հարցը իր ուսումնասիրության տակ է վերցրել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող պետական հանձնաժողովը և համապատասխան պարզաբանումներ է պահանջել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ից և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ից:

Ս/թ նոյեմբերի 9-ին  կրթահամալիրը  «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ից ստացել է Ապրանքների մատակարարման հարկային թղթային և էլեկտրոնային Ա3255704001 հաշիվ, որտեղ վճարման ենթական գումարի հաշվարկում հոկտեմբեր ամսվա սպառած գազի/112 763 ՀՀ դրամ/ հետ միասին վճարման է ներկայացվել 1 900 504 ՀՀ դրամի տուգանքը: Հավանաբար, գիտակցաբար փորձում են հոկտեմբերի սպառած գազի հետ միասին տուգանքը ևս հաստատման տալ: Անշուշտ, Կրթահամալիրը հրաժարվել է ստորագրել այդ փաստաթուղթը, և առաջարկել՝  հոկտեմբերի սպառած գազի գումարը առանձին հաշվով ներկայացնել:

Մի կարևոր հանգամանք ևս, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Գ.Մովսիսյանի թիվ 22-09/3476 գրությամբ տեղեկացրել էին, որ գազահաշվիչի ստուգաչափման համար կրթահամալիրի վճարած 15 000 ՀՀ դրամը կփոխհատուցվի, ինչը, փաստացիորեն, չի իրականացվել:

Շարունակելի...