• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուղիղ եթեր սեմինար Գրիգոր Խաչատրյանի հետ

Նախորդ շաբաթ կրթահամալիրի բոլոր դպրոցներից կազմված մի խումբ դասավանղողների հետ անցկացվեց սեմինար՝ ուղիղ եթեր անցկացնելու վերաբերյալ:Սեմինարի ընթացքում սովորեցինք,թե ինչպես կարող ենք MSKH TV-ի միջոցով ուղիղ կապ հաստատել միմյանց հետ:Նախ յուրաքանչյուր դպրոց իր անվամբ գրանցվեց համապատասխան կայքում:Սեմինարի հիմնական նպատակն այն էր,որ կրթահամալիրի տոնին բոլոր դպրոցները կարողանան միմյանց հետ ուղիղ կապ հաստատել:Կապ հաստատելու համար յուրաքանչյուր դպրոց կապի մեջ լինելուց հետո իր հղումը պետք է տեղադրի կայքում,իսկ ցանկացողները համապատասխան հղումով կարող են դիտել նրանց:Ավելացնեմ,որ սեմինարը վարում էր Գրիգոր Խաչատրյանը ,ում հետ աշխատելը կրկնակի հետաքրքրություն էր առաջացնում: