• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրը մասնակցեց «Սոցիալական աշխատանքի տեսությունը, կրթությունն ու պրակտիկան արդի բարեփոխումների համատեքստում» համաժողովին

Նոյեմբերի 5,6-ին  «Մոսկվայի տանը» կայացավ «Սոցիալական աշխատանքի տեսությունը, կրթությունն ու պրակտիկան արդի բարեփոխումների համատեքստում»համաժողովը՝ նվիրված սոցիալական  աշխատողների մասնագիտական օրվան (Ազգային ժողովը նոյեմբերի 4-ը ընդունել է որպես սոցիալական աշխատողների մասնագիտական օր): Համաժողովը կազմակերպել էին «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատանքի ասոցասիան,  ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների  ամբիոնը և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հետ համատեղ: Համաժողովին մասնակցում էին ոլորտի շահագրգիռ անձինք, կազմակերպություններ, պետական կառույցներ, կային արտերկրից հյուրեր: Կազմակերպվել էր նաևՍոցիալական ծառայությունների ցուցահանդես: Համաժողովի պլենար նիստում ներկայացվեցին երկու տասնյակից ավելի ելույթներ, հնչեցին հարց ու պատասխանցներ, եղան քննարկումներ: Կրթահամալիրը ներկայացավ «Սոցիալական ցանցը՝ որպես կրթահամալիրի սոցիալական աշախտողի արդյունավետ գործիք: Սոցիալական աշխատանքի նոր մոդել» զեկուցումով: Համաժողովի երկրորդ մասը ընթացավ սեկցիոն աշխատանքներով, որոնց արդյունքները  ամփոփվեցին համաժողովի պլենար նիստում:

Երկօրյա աշխատանքների արդյունքում  բարձրացվեցին սոցիալական աշխատանքի ոլորտում առկա մի շարք խնդիրներ: Ստեղծվեց առաջարկների փաթեթ՝ ուղղված ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների  ամբիոնին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատանքի ասոցիացիային: Ասոցիացիային  անդամագրվելու հնարավորություն ունեին նաև համաժողովի ներկաները: Համաժողովի կարևոր ձերքբերումն էր «Սոցիալական աշխատողի կոդեքսի» հաստատումը:

Ներկաներին տրվեցին մասնակցության վկայականներ: