• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օրը ցերեկով «ռեկետ»-ի փորձ. 1

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը  «ՀայՌուսգազարդ»ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Գ. Մովսիսյանից ստացել է գրություն, որում ասվում էր. «ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թիվ 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» (այսուհետ` ԳՄՕԿ) 4.10 կետի պահանջների համաձայն «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից  եզրակացություն է տրվել, որի հիման վրա ԳՄՕԿ-ի 4.13 կետի բ. ենթակետով իրականացվել է ծախսած գազի քանակի վերահաշվարկ` 18000 խ.մ, որը նախատեսվում է ներառել հաջորդ հաշվարկային ասմվա համար», այսինքն՝ կրթահամալիրին փորձում են տուգանել 1.9 մլն ՀՀ դրամի չափով:

Կրթահամալիրն ունի իր կողմից անվերահսկելի գոտիներում գտնվող 6 գազահաշվիչներ, որոնցից մեկի վրա պլանային ստուգման ժամանակ հայտնաբերել  են «կեղծ» կապարակնիք, այն դեպքում, երբ արկղերի վրայի կնիքները ամբողջական և նորմալ վիճակում են եղել: Ի դեպ ստուգաչափման աշխատանքներին կրթահամալիրի ներկայացուցչին մասնակցելու հնարավորություն չեն տվել:

Շարունակելի....