• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենամյա 3-րդ բաց էկոտուր 2013

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ամենամյա 3-րդ բաց էկոտուր 2013

Հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի ստուգատես

Ստուգատեսը բաց  է, կարող են   մասնակցել Հայաստանի, Արցախի, Վրաստանի դպրոցների 8-12-րդ դասարանների սովորողների թիմերը: Ստուգատեսի միջոցով էկոլոգիական-բնապահպանական հարցերով հետաքրքրվող սովորողները հասարակության և իշխանությունների ուշադրությանն են   ներկայացնում խնդիրները, առաջադրում պահանջներ, առաջարկում լուծումներ:

Նոյեմբերի 10-ապրիլի 25

Մասնակից թիմերից յուրաքանչյուրը մշակում և իրականացում է նախագծեր` տրված թեմաներից հինգով: Նախագծերը կարող են իրականացվել փուլ առ փուլ՝ ամբողջ տարվա ընթացքում  և դրանց իրականացման ընթացքը և արդյունքները ներկայացվում են mskh.am-ում, այլ ԶԼՄ-ներում, սոցցանցերում:

Էկոտուրի թեմաները

  1. Մթնոլորտի աղտոտումը հանրապետությունում
  2. Բնական և տեխնածին աղետներ հանրապետությունում
  3. Թափոններ, աղբի հիմնախնդիրը, թափոնների երկրորդային օգտագործում
  4. Ճառագայթումը մեր շրջապատում
  5. Ջուր, անձրևաջրերի և հալոցքաջրերի օգտագործումը, քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
  6. Սննդային թունավորումներ, մոդիֆիկացված օրգանիզմներ
  7. Տերևաթափ և շրջակա միջավայրի էկոլոգիա
  8. Ընդերքի ռեսուրսների անխնա օգտագործումը և էկոլոգիական հետևանքները
  9. Աղմուկը և մեր առողջությունը
  10. Էներգախնայողությունը մեր բնակավայրում
  11. Ծառատունկ,  ծառերիխնամք
  12. Ներթաղային ճանապարհների բարեկարգում
  13. Հողի «ազատագրում» ասֆալտից
  14. Թփերի բազմացում` միջավայրի ձևավորում 
  15. Էկոտուրիզմ, արգելոցներ, արգելավայրեր
  16. Էկոլոգիական ուսումնական նյութերի ստեղծում
  17. Էկոխնդիրները ուսումնական կաբինետում, դպրոցում
  18. Ինչո՞ւ են մարդիկ ծխում
  19. Համակարգիչը, ճառագայթումը և մարդը
  20. Սովորողի դիտարկած այլ էկոլոգիական խնդիր և լուծման առաջարկ

Թիմերն ունեն ղեկավար, մասնագետ-խորհրդատու (հանրապետության համապատասխան ոլորտի մասնագետ):

Թիմերը մշակում են իրենց լոգոն, տարբերանշանները: Ներկայանում են թիմի հիմնով, դրոշով:

Ապրիլի 26-28

  • Նախագծերի ներկայացում մասնագիտական հանձնաժողովին
  • Նախագծի մասնակիցների էկո-հայրենագիտական ճամփորդություն
  • Վարպետության դասեր
  • Էկոտուրի արդյունքների առցանց քննարկում

Մրցույթի աշխատակարգը

Թիմերը մրցում են 2-ական խմբերով, երկու փուլով:

Փուլ 1. Առաջին խումբը ներկայացնում է վիճականությամբ ընտրված  առաջին թեման:

Երկրորդ թիմը ընդդիմախոս թիմն է, որը առաջին թիմի թեման ներկայացնելուց հետո հարցերով ճշտում, լրացնում է այն:

Փուլ 2. Թիմերը փոխում են իրենց դերերը և վիճակահանությամբ ընտրվում է երկրորդ թեման:

Յուրաքանչյուր թիմին ներկայանալու համար տրվում է մինչև 10 րոպե ժամանակ:

Երկու փուլերի աշխատանքները գնահատում և ամփոփում է մասնագիտական անկախ հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են հանրապետության` այս ասպարեզի մասնագետները:

Մրցութային հանձնաժողովը գնահատում է նախագծերի ամբողջականությունը` դիտարկում, փորձ, ուսումնասիրություն,տեղեկությունների քննարկում, էկոլոգիական խնդրի լուծմանն ուղղված գործնական աշխատանք, քաղաքացիական ակտիվություն, համագործակցություն, աշխատանքի լուսաբանում, աշխատանքը ներկայացնող մեդիանյութեր:Գնահատվում են կիրառական, հետազոտական, նախաձեռնողական աշխատանքները, որոնք կարող են լինել շարունակական, ինչպես նաև համապատասխան թեմային վերաբերող գիտելիքները, աշխատանքի կատարման լրջությունը, ներկայացման ձևը, թվային տեխնիկայի օգտագործումը, հարցերի մանրամասն քննարկումը, առաջարկվող լուծումները, համատեղ աշխատելու ունակությունը, միմյանց օգնելու կարողությունը:

Էկոտուրի մրցանակը` օլիմպիական հայաստանյան կամ միջազգային 4-օրյա ճամբարի մասնակցություն:

 

Մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի հյուրատնից:

 

Երևան, ՀԱԶ Բ-1թաղամաս, Ա.Բաբաջանյան 25

Հեռախոս՝ (374)10.73.54.40, 010.74.11.12,  093.74.99.61:  

Էլեկտրոնային հասցե՝ [email protected]

Հասմիկ Նալբանդյան